Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Քանի մարզիկից բաղկացած կլինի Հայաստանի օլիմպիական հավաքականը

Նախօրեին Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվեց ևս մեկ մարզիկով: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ եռացատկորդ Լևոն Աղասյանը Թբիլիսում կայացած առաջնության ընթացքում ցատկելով 17,16 մետր լրացրեց օլիմպիական նորմա՝ նվաճելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մինչ այս Օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը: Այսպիսով Հայաստանի օլիմպիական հավաքականն այս պահին բաղկացած է 9 մարզիկներից։ Մոտ մեկ ամիս ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հույս էր հայտնել, որ մեր հավաքականի վերջնական կազմում կլինեն 12-14 օլիմպիականներ։ Ներկայում օլիմպիական ուղեգրեր ակնկալում ենք մեր բռնցքամարտիկներից։ Մասնավորապես այսօր Փարիզում մեկնարկել է օլիմպիական վարկանիշային այն մրցաշարը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ էր մնացել դեռևս նախորդ տարվա մարտին: Մերոնցից դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Նրանք այն մարզիկներն են, ովքեր մասնակցել են Լոնդոնում կիսատ մնացած մրցաշարին: Կորյուն Սողոմոնյանը որն արդեն նվաճել է օլիմպիական խաղերի ուղեգիր մրցավայր է մեկնել մեդալակիր դառնալու հույսով: Այսօր հայտնի դարձավ, որ 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չի ժամանել Փարիզ և մեր մարզիկին կշնորհվի հաղթանակ: Դարչինյանը պետք է մենամարտեր այսօր ,սակայն հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 6-ին՝ վրացի Գեորգի Կխարաբաձե և Ֆինլանդիան ներկայացնող Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ: Այդ մենամարտում հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Այսօր մենք ռինգում կունենանք մեկ ներկայացուցիչ: 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը ուժերը կչափի Խորվաթիան ներկայացնող Լուկա Պլանտիչի հետ: Այս մրցաշարում սպասելիքները մեծ են Հովհաննես Բաչկովից, ում տեսնում ենք նաև օլիմպիական խաղերում մրցանակակիր դառնալու իրական հավակնորդ։ Ինչևէ, վերլուծելով մեր մարզիկների հնարավորությունները կարող ենք արձանագրել, որ հուլիսի 23-ին մեկնարկելիք Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կունենա առավելագույնը 15 մարզիկ։ «Հունիսի 10-12-ին հայտնի կդառնա՝ կունենանք ևս մեկ-երկու տեղ, թե ոչ: Ամեն դեպքում Օլիմպիական խաղերին պատրաստվում ենք պահեստայիններով՝ երկու տղա, երկու աղջիկ:

Պատրաստվում են՝ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Իզաբելա Յայլյանը, Տաթեւիկ Հակոբյանը»,- օրեր առաջ ասել էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ավալերդյանը: Հիշեցնենք, որ դոպինգ սկանդալում ներքաշված լինելու պատճառով Հայաստանի ծանրամարտի հավաքականին Օլիմպիական խաղերում հատկատված է ընդամենը մեկ տեղ։ Նշենք, որ 2016 թվականին Ռիոյում կայացած նախորդ օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կազմված էր 33 մարզիկներից։ Ինչ խոսք, համեստ կազմ ունենալու գլխավոր պատճառը կորոնավիրուսի համավարակն է, որի պատճառով անցյալ տարի հետաձգվեցին թե՛ աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, թե՛ վարկանիշային մրցաշարերը։ Ամեն դեպքում կարող ենք ասել, որ նախորդ օլիմպիադայի համեմատ այս անգամ Հայաստանի հավաքականի կազմը երկու անգամ ավելի փոքր կլինի։ Հիշեցնենք, նաև, որ Նախորդ Օլիմպիադայում Հայաստանը նվաճել էր 4 մեդալ՝ մեկ ոսկե և երեք արծաթե։ Օլիմպիական չեմպիոն էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել էին արծաթե մեդալ։ 5 տարի անց մեր գլխավոր հույսը կրկին Արթուր Ալեքսանյանն է։

Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հետ կապված վերջին միջադեպից հետո դժվար է ասել՝ այս մարզիկը կմեկնի՞ Տոկիո, թե՞ ոչ։ Համենայնդեպս, տեղի ունեցածից հետո Մարտիրոսյանի համար մեծ մրցաշարին պատշաճ նախապատրաստվելը դժվար կլինի նաև հոգեբանորեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում