Sunday, 28 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մանրամասներ իսպանական պայմանագրից․ Կապառոսը խոսել է Հարոյանի մասին․․․

Հայաստանի հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը երկու տարվա պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ։ Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանական Diariodecadiz պարբերականը նշում է, որ Հարոյանը «Կադիս» է տեղափոխվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջնորդությամբ ու հավանությամբ։ Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը «Կադիսի» գլխավոր մարզիչ Մանուել Վիսկանոյի մտերիմ ընկերն է։ «Իսպանական թիմը մանրակրկիտ ուսումնասիրել է Հարոյանի խաղը։ Այս ֆուտբոլիստի խաղաոճը միանգամայն համապատասխանում է «Կադիսի» խաղաոճին։ Մարզչական շտաբը վստահ է, որ հայ պաշտպանը մեծ օգուտ կբերի թիմին»,- գրում է պարբերականը։

Ըստ լրատվամիջոցների՝ 28-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ին կտեղափոխվի իսպանական «Կադիս»: Չնայած, որ պայմանագիրը պաշտոնապես կնքված նա անմիջապես Իսպանիա չի մեկնի, այլ միայն «Աստանայի» կազմում հունիսն անցկացնելուց հետո, երբ թիմը տնային հանդիպումներ կանցկացնի «Տոբոլի» և «Օրդաբասիի» հետ: «Կադիսը» շուտով կհայտարարի Հարոյանին պաշտոնապես ձեռք բերելու մասին: «Անչափ ուրախ եմ, որ Հարոյանը տեղափոխվելու է «Կադիս»։ Ուրախ եմ նաև, որ մեր ֆուտբոլիստը նման թռիչ կիրականացնի կարիերայում հայտնվելով իսպանական հզոր լիգայում»,- ասել է Կապառոսը։ Խոսելով Հարոյանի խաղային որակների մասին, Կապառոսը մասնավորապես նշել է․ «Հարոյանը հարյուր տոկոսանոց կենտրոնական պաշտպան է։ Նա հա հստակ է տիրապետում է գրոհները կասեցնելու մեթոդներին, ինչի արդյունքում պաշտանական օղակը անվտանգության բարձր աստիճան է ստանում։ Հարոյանի գործողություններն էֆեկտիվ են նաև օդային պայքարում։ Այս ֆուտբոլիստը բավական սահուն կերպով կարողանում է փոխել դիրքը և արդյունավետ է ոչ միայն պաշտպանական գործողությունների ժամանակ։ Հա հիանալի հարվածների է տիրապետում աջ ոտքով։ Հարոյանն այն խաղացողներից է, ովքեր քաշում են խաղային մեքենան։

Հարոյանն ունի առաջատարին բնորոշ բոլոր հատկանիշները և կարծում եմ կարճ ժամանակում կադապտացվի նոր թիմում»։ Կապառոսը վստահ է, որ Հարոյանը «Կադիսի» համար լուրջ ձեռքբերում կլինի։ Ի դեպ, իսպանացի մասնագետն անդրադարձել է նաև Հարոյանի մարդկային որակներին։ «Այս տղան օժտված է մարդկային բարձր հատկանիշներով։ Նա օգնում և աջակցում է այն շրջանի երեխաներին, որտեղ մեծացել է։ Թիմում ոչ պակաս կարևոր են նաև մարդկային որակները»,- ավելացրել է Կապառոսը։ Իսպանիայի ավարտվող առաջնությունը «Կադիսը» ավարտել է 12-րդ հորիզոնականում է և գալիք մրցաշրջանում ապահովագրել է մասնակցությունը Իսպանիայի բարձրագույն լիգայում։ Նշենք, որ «Կադիսը» Լա լիգայի 20 ակումբներից ամենահամեստ ֆինանսական ռեսուրսն ունի։ Մասնավորապես, այս թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 38․7 միլիոն եվրո։ Համեմատության կարգով նշենք, որ Իսպանիայի ամենաթանկ ակումբի՝ «Բարսելոնայի» տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 823 միլիոն եվրո։ «Կադիսի» ամենաթանակ ֆուտբոլիստը 28-ամյա կիսապաշտպան Ալեքս Ֆերնանդեսն է, որի տրանֆսերը գնահատված է 7 միլիոն եվրոյով։ Ամենացածր տրանսֆերային արժեքն ունի դարպասապահ Դավիդ Գիլը՝ 400 հազար եվրո։ Այս պահին թիմում ընդգրկված են 10 լեգեոներներ, որոնցից 3-ը ելույթ են ունենում իրենց երկրների ազգային հավաքականերում։ 1977-1993 թվականները «Կադիսը» ելութ է ունեցել «Լա լիգայում», այնուհետև տևական ժամանակ կորցրել տեղի Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում։ 2005/2006 թթ մրցաշրջանում «Կադիսը» վերադարձել է Լա լիգա, սակայն անհաջողության մատնվել։

Նախորդ մրցաշրջանում նվաճելով Լա լիգայի ուղեգիր, «Կադիսը» հաջող ելութ ունեցավ՝ պահպանելով իր դիրքը։ Ինչևէ, Հարոյանի ներկայիս ակումբը՝ «Աստանայի» տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 16․4 միլիոն եվրո։ Հարոյանի տրանսֆերային արժեքն էլ գնահատված է 800 հազար եվրոյով։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հարոյանն անց է կացրել 58 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Վերջին հաղթական հանդիպումներում Հարոյանը կրել է մեր ազգային թիմի թևկապը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում