
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթողը «Լիլ»-ն է:
Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 38-րդ տուրում «Լիլ»-ը մրցեց «Անժե»-ի հետ և հաղթել 2:1 հաշվով: «Լիլ»-ի կազմում աչքի ընկան Ջոնաթան Դևիդը և Բուրակ Յիլմազը:
Խաղային վերջին տուրում ՊՍԺ-ն ևս հաղթանակ տոնեց` պարտության մատնելով «Բրեստ»-ին 0:2 հաշվով: Փարիզցիների կազմում աչքի ընկավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ ինքնագոլ խփեց Ռոմեն Ֆեյվրը:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն դարձավ «Լիլ»-ը, որը պատմության մեջ 4-րդ անգամ է նվաճում այս տիտղոսը: ՊՍԺ-ն միայն երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է «Մոնակո»-ն: