Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերը կրկին ոսկու գին կունենան․ Որտեղ պետք է խաղա մեր թիմը

2020 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 31-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը, այսպես կոչված «սև շուկայում» վաճառվում էին 20-40 հազար դրամով։ Ընտրական փուլում մերոնց հաղթական մեկնարկից հետո հազարավոր ֆուտբոլասերներ ցանկանում էին իրենց հավաքականի ելույթը դիտել ստադիոնից։ Լիխտենշտեյնին հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթելուց հետո Հայաստանը Երևանում 2։0 հաշվով հաղթել էր նաև Իսլանդիային։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն թույլատրել էր վաճառել խաղի տոմսերի 30 տոկոսը։ Կասկածից վեր է, որ եթե նույնիսկ վաճառքի հանվեին Ռումինիայի դեմ խաղի բոլոր տոմսերը, ապա դրանք խաղից առաջ սպառված կլինեին։ Հայաստանի հավաքականի փայլուն ելույթներից հետո ունենք բոլորովին այլ պատկեր։ Ընտրական այս փուլում Հայաստանի հավաքականը դեռ 3 հանդիպում պետք է անցկացնի Երևանում։ Նոյեմբերի 14-ին էլ Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։ Քանի՞ ֆուտբոլասեր կզրկվի այդ հանդիպումը մարզադաշտում դիտելու հնարավորությունից։ Սև շուկայում տոմսերը նորի՞ց կվաճառվեն ոսկու գնով։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Նշենք, որ ոսկու փոխարժքը մեր երկրում մոտ 29 հազար դրամ է։

Եվ ընդհանրապես ո՞ր մարզադաշտում կկայանա ֆուտբոլային մեծ հանդիպումը։ Նման մակարդակի հավաքականի հետ հանդիպումները բնականաբար վերածվում են ֆուտբոլային տոնի: Իսկ Հայաստանի հավաքականի վերելքի ֆոնին Գերմանիայի և մյուս հավաքականների հետ հանդիպումները բոլորովին այլ մակարդակի իրադարձություններ կլինեն։ Սովորաբար թոփ հավաքականների հետ հանդիպումներին ներկա գտնվելու ցանկություն են հայտնում նույնիսկ այն մարդիկ, ովքեր այնքան էլ հետաքրքրված չեն իրենց ազգային թիմով: Այսօր հավաքականի հաղթանակով ոգևորված են այն մարդիկ ովքեր այնքան էլ չեն  սիրում ֆուտբոլը։ 2019 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մրցավեճից մոտ մեկ շաբաթ առաջ տոմսերն արդեն սպառված էին, իսկ սև շուկայում, օրինակ, 1000 դրամանոց տոմսերը վաճառվում էին 10 հազար դրամով։ «Հանրապետական» մարզադաշտը տեղավորում է մոտ 15 հազար հանդիսականի։ Այսօր ստիպված ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ այս ստադիոնում նման մակարդակի հանդիպումներ անցկացնել ուղղակի չի կարելի։ Ժամանակին մարզադաշտի փոքր լինելու հետ կապված խնդիրները լուծվում էր «Հրազդան» ստադիոնով: Հայաստանի ազգային հավաքականը վերջին անգամ «Հրազդան» մարզադաշտում ելույթ է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Դանիային: Այս շրջափուլում մեր հավաքականը իրական հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու, և այդ օրը «Հրազդան» մարզադաշտում ներկա էին մոտ 30 հազար երկրպագուներ:

Դանիայի հետ մրցավեճից առաջ մերոնք Պրահայում 2:1 հաշվով առավելության էին հասել Չեխիայի նկատմամբ, և Հայաստանում ֆուտբոլային բում էր հասունանում: Տվյալ ժամանակահատվածում մեծ մարզադաշտ ունենալու հարցը կրկին օրակարգային էր, քանզի 15 հազար հանդիսականի համար նախատեսված «Հանրապետական» մարզադաշտը ուղղակի բավարար չէր Ազգային հավաքականի հանդիպումների համար: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմը «Հրազդանում» մրցել էր նույն Իտալիայի հետ: 2012 թվականի հոկտեմբերին այդ հանդիպմանը ներկա էր գտնվել 35-40 հազար հանդիսական: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո Հայաստանի ազգային հավաքականը կտրուկ անկում ապրեց, և նոր մարզադաշտ ունենալու հարցը մղվեց երկրորդ պլան: Բացառությամբ Իտալիայի հետ խաղի՝ վերջին երեք ընտրական շրջափուլերում թերևս մեկ-երկու անգամ ենք տեսել լեփ-լեցուն «Հանրապետական»: Ինչ խոսք, Ազգային թիմի հանդիպումների ժամանակ կիսադատարկ տրիբունաներ ունենալու մեջ իր «ներդրումն» ուներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը, որն ուղղակի տոմսերի գների խայտառակ քաղաքականություն էր վարում: Տոմսերի գնային քաղաքականության փոփոխությունից հետո՝ 2020 թվականի ընտրական փուլի երկրորդ տուրում, Հայաստանի հավաքականը մարտին Երևանում մրցեց Ֆինլանդիայի հետ: Ու չնայած այս հանդիպումից 3 օր առաջ մեր հավաքականը զիջել էր Բոսնիային, «Հանրապետականը» լեցուն էր, իսկ մարզադաշտերի մոտ մեծ հերթեր էին և հրմշտոց: Մի պահ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենալու Հայաստան-Գերմանիա հանդիպման ժամանակ: Մոտավոր հաշվարկով՝ այս խաղը մարզադաշտում դիտելու հնարավորությունից զրկվելու է մոտ 30-40 հազար մարդ: «Հրազդան» մարզադաշտն այսօր գտնվում է կիսավեր վիճակում: Տարիներ շարունակ լսել ենք տարբեր պատճառաբանություններ այս մարզադաշտը չվերակառուցելու վերաբերյալ, որոնց մասին այսօր խոսելը ուղղակի անիմաստ ենք համարում: Ունենք այն, ինչ ունենք: Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ ստեղծված վիճակը ուղղակի պահանջում է արագացնել Ազգային մարզադաշտի կառուցման հետ կապված գործընթացները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մարզադաշտի կառույցի հարցը պահում է ուշադրության կենտրոնում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում