Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայ տաղանդի 3 միլիոնանոց վերելքը․ Քանի թանկարժեք ֆուտբոլիստ ունի Հայաստանը

Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է։ «Տրանսֆերմարկետ» պարբերականի համաձայն՝ Զախարյանի տրանսֆերն ավելացել է միանգամից 3 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 3.5 միլիոն եվրո: 17-ամյա ֆուտբոլիստի համար նման վերելք ու տրանսֆերային արժեքը կարելի է որակել ֆանտաստիկ։ Նշենք, որ Զախարյանը հանդիսանում է ռուսական ֆուտբոլի դրպրոցի սան և հանդես է գալիս այս երկրի տարբեր տարիքային հավաքականներում։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում նա վերջերս մասնակցել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Զախարյանը Ռուսաստանի Մ-21 հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Իսլանդիայի դեմ մրցավեճում հայ տաղանդը ռեկորդը սահմանել էր գոլ խփելով 17 տարեկան, 27 օրականում:

Ռուսաստանի առաջնությունում ելույթ ունեցող մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերայն արժեքն էլ ավելացել է 150 հազար եվրոյով և հիմա կազմում 800 հազար եվրո։Ի տարբերություն Զախարյանի՝ Սպերցյանը Հայաստանի ազգային թիմի անդամ է։ Մարտի 31-ին տեղի ունեցած Ռումինիայի դեմ նորամուտի խաղում Սպերցյանը գոլի հեղինակ դառնալուց զատ մեր ազգային թիմի համար վաստակել է 11 մետրանոց։ Սպերցյանը մոտ է Հայաստանի ազգային հավաքականի 7-րդ ֆուտբոլիստը դառնալուն, որի տրանսֆերային արժեքը միլիոնից ավել է։ Վերջին շրջանում Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների թիվը շարունակ աճում է։ Եվ ընդհանրապես պայմանավորված փայլուն ելույթներով մեր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները շոշափելիորեն ավելացել են։ «Տրանսֆերմարկետի» հրապարակած վերջին թարմացումներում ունենք բոլորովին նոր պատկեր։ Շարունակ աճում է նաև մեր հավաքականի ընդհանուր տրանսֆերային արժեքը։ Դրական միտումն ինչ խոսք կապված է նաև նոր ֆուտբոլիստների համալրումով։ Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականում հայտնվեցին մի քանի նոր ֆուտբոլիստներ, որոնց հետ ֆուտբոլասերը հույսեր է կապում։ Սեպտեմբերին մեկնարկած Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի հավաքականը ներկայացավ թարմ կազմով։

Նշանակալի ձեռքբերում կարելի է համարել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին, ով արդեն երկու գոլի հեղինակ է դարձել մեր գլխավոր թիմում։ Լավ տպավորություն թողեց նաև «Խիմկիում» ելույթ ունեցող կիսապաշտպան Արշակ Կորյանը, ինչպես նաև վերջերս Կարագանդայի «Շախտյորից» «Ալաշկերտ» տեղափոխված Դավիթ Յուրչենկոն։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ Բայրամյանի տրանսֆերային արժեքը 2020 թվականի համեմատ ավելացել է 200 հազարով և կազմում է 3 միլիոն։ Ի դեպ, 6 ամսվա ընթացքում այս ֆուտբոլիստի տրանսֆերն աճել է մոտ մեկ միլիոն եվրոյով։ Տարեսկզբին միլիոնի շեմը հատեց նաև Արշակ Կորյանը։ Վերջինիս տրանսֆերը ևս աճել է 200 հազար եվրոյով և կազմում է մեկ միլիոն եվրո։ Կորյանի տրանսֆերային արժեքը 2020 թվականի սկզբին 500 հազար եվրո էր։ Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ մեր հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ, կտրուկ աճ գրանցելով, անցել է միլիոն եվրոյի շեմը։ Խոսքը արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է, որի տրանսֆերային արժեքն ավելացել է մեկ միլիոն եվրոյով և այժմ կազմում է 1.5 միլիոն եվրո։ Անցյալ տարվա դեկտեմբերին մեր հարձակվողի տրանսֆերն ընդամենը 450 հազար եվրո էր։Միանգամից 500 հազար եվրոյով աճել է մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից՝ «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը և կազմում է 2 միլիոն եվրո։ 350 հազար եվրոյով էլ աճել է Հայաստանի հավաքականի ամենահեռանկարային խաղացող «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերը։ Այն կազմում է 600 հազար եվրո:Կորոնավիրուսի համավարակից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն եվրո։

Վերջին ամիսների ընթացքում Մխիթարյանի տրանսֆերը փոփոխությունների չի ենթարկվել։ Ինչևէ, եթե 2020 թվականի վերջին Հայաստանն ուներ 4 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն, ապա այսօր պատկերը որոշակիորեն փոխվել է։ Եվ այսպես. Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է, ում տրանսֆերը նվազել է 1.5 միլիոն եվրոյով և այժմ 4 միլիոն եվրո է:Ադամյանին հաջորդում է Խորեն Բայրամյանը։ Չորրորդ հորիզոնականում Տիգրան Բարսեղյանն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բալեկյանը։ Արշակ Կորյանն այս պահին 6-րդն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում