Saturday, 20 06 2026
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Միանձնյա առաջատար՝ Հայաստանի առաջնությունում. Թեժ իրավիճակի հետքերով…

Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի հետաձգված խաղում Երևանի «Արարատը» կարևոր հաղթանակ տարավ՝ 1։0 հաշվով առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Այս խաղից առաջ «Արարատը» 21 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ուներ նաև գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»։

Արարատյան դերբին, բացի սկզբունքային լինելուց, պայքար էր առաջատարի դիրքերի համար։ Տևական ժամանակ Հայաստանի առաջնությունում չկար միանձնյա առաջատար, ուստի երեկվա մրցավեճը կարող է նաև բեկումնային դառնալ չեմպիոնի կոչման համար պայքարում։ Ընդհանուր առմամբ ականատեսը եղանք լարված և դինամիկ պայքարի։ Գոլային պահերով «Արարատը» որոշակի առավելություն ուներ։ «Արարատ-Արմենիան» ուներ թերևս մեկ իրական գոլային հնարավորություն։

Առանձնացնենք թերևս արարատյան դերբիի ուշագրավ դրվագները։ Արդեն առաջին կեսում վնասվածք ստացան «Արարատի» հարձակման գծի առաջատարներ Ուրոշ Նենադովիչը և Մորի Կոնեն։ Թվում էր, թե երկրորդ կեսում «Արարատ-Արմենիան» լուրջ առավելություն կստանա, բայց… Փոխարինման դուրս եկած Զավեն Բադոյանը և Դմիտրի Պոբուլիչը, որակյալ խաղ ցուցադրելուց զատ, նոր շունչ հաղորդեցին «Արարատի» հարձակման գծին։ Հենց Պոբուլիչը դարձավ «Արարատի» հաղթական գոլի հեղինակ։

Առանձնակի ուշադրության է արժանի նաև «Արարատի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանի խաղը։ Ըստ էության հենց Պապիկյանը ստեղծեց գոլային դրվագը։ Պոբուլիչը գրավեց մրցակցի դարպասը հենց Պապիկյանի փոխանցումից հետո։ Ի դեպ, երկրորդ խաղում անընդմեջ Պապիկյանը կատարում է գոլային փոխանցում։ Ուրախալի է, որ մարտի 25-ին մեկնարկելիք աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ մեր ազգային հավաքականի թեկնածուն արդյունավետ և որակյալ խաղ է ցուցադրում։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Պապիկյանին հրավիրել էր մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ վերջին հանդիպումներին։ Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով, սակայն, այս ֆուտբոլիստը չէր միացել մեր ազգային թիմին։

Առաջնության վերջին երեք հանդիպումներում «Արարատը» տոնել է նույնքան հաղթանակ։ Վերջին անգամ երևանյան թիմը պարտվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 9-րդ տուրում հյուրընկալվելիս 1։0 հաշվով զիջելով Վանաձորի «Լոռիին»։ Խփած գոլերի քանակով (17) «Արարատն» այս պահին երկրորդն է, իսկ թիմի խաղացողներից երկուսն առաջնության լավագույն ռմբարկուների հնգյակում են: Ամենաշատն աչքի է ընկել Ուրոշ Նենադովիչը: Վերջինս խփել է 5 գոլ, իսկ ահա Մորի Կոնեն իր ակտիվում ունի 4 գոլ:

«Արարատից» 2 գնդակ ավելի է խփել Երևանի «Նոան», որն այս պահին 19 միավորով 5-րդ հորիզոնականում է գտնվում։ Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիային», ապա պետք է նշենք, որ ունենալով բավական ուժեղ կազմ՝ այս թիմը դեռևս չի ցուցադրում այն ֆուտբոլը, որն ակնկալում են երկրպագուները։ Այս երևույթը պայմանավորված է նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմում տեղի ունեցած փոփոխություններով։ Ամեն դեպքում «Արարատ-Արմենիան» ունի մեծ ներուժ, որը կարող է օգտագործել մրցաշրջանի գարնանային հատվածում։ Վերջերս «Արարատ-Արմենիային» միացավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով նորամուտի խաղում հաղթանակ պարգևեց իր նոր թիմին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արարատ-Արմենիան» 6-րդ տուրի հետաձգված խաղում 2։1 հաշվով առավելության էր հասել «Փյունիկի» նկատմամբ։

Ինչևէ, այս պահին մրցաշարային աղյուսակը 24 միավորով գլխավորում է «Արարատը», որն անցկացրել է 12 հանդիպում։ Երկրորդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիան» ունի 21 միավոր։ Նշենք, սակայն, որ այս թիմը մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել։ 11 խաղում 21 միավոր է վաստակել նաև «Ալաշկերտը», որը վերջին խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Լոռիի» նկատմամբ։ Փաստորեն, կորցրած միավորների քանակով «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» կարող են հավասարվել առաջատարին։

Մրցաշարային աղյուսակի վերին հատվածում իրավիճակը շարունակում է թեժ մնալ։ 4-րդ հորիզոնականում գտնվող «Լոռին» 12 խաղում վաստակել է 20 միավոր։ Մարտի 1-ին «Արարատը» կմրցի «Վանի» հետ և հաղթանակի դեպքում կամրապնդի դիրքը։ «Արարատ-Արմենիան» մարտի 2-ին հյուրընկալի «Ուրարտուին», իսկ «Ալաշկերտը» փետրվարի 28-ին սեփական հարկի տակ կմրցի «Լոռիի» հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում