Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու ներկայիս ակումբից:
Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանի գործակալը կապվել է եվրոպական և ռուսական ակումբների հետ` առաջարկելով հայ կիսապաշտպանի ծառայությունները: Բարսեղյանը հեռացումը կապվում է ներկայիս ակումբի` «Աստանա»-ի բյուջեի էական կրճատման հետ: