Հայաստանի ֆուտբոլի առաջնության կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ակումբին է միացել 23-ամյա պաշտպան Եգոր Կլիմենչուկը: Եգորը հանդես է եկել բելառուսական «Մինսկ», «Նաֆտան», ուկրաինական «Ավանգարդ», «Օլիմպիկ Դոնեցկ» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ: