Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը արագ շախմատի Airthings Masters առցանց մրցաշարի եզրափակիչում չհաջողվեց ռևանշի հասնել Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ և ստիպված բավարարվեց մրցանակային 2-րդ տեղով:
Այսօր կայացած պատասխան հանդիպումում մեր գրոսմայստերին հարկավոր էր անպայման հաղթանակ տանել:
Առաջին պարտիայում նա ձեռքից բաց թողեց շոշափելի առավելությունը, իսկ երկրորդում պարտություն կրեց:
Ռևանշի հասնելու համար նրան արդեն պետք էր հաղթել վերջին երկու պարտիաներում: Ավաղ, երրորդ պարտիայում ադրբեջանցի գրոսմայստերին հաջողվեց ոչ-ոքի խաղալ և պահպանել մեկ միավորի առաջվելությունը:
Այդպիսով, Թեյմուր Ռաջաբովը ժամանակից շուտ հաղթեց եզրափակիչում և գրավեց առաջին տեղը:
Լևոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ, որի համար նա կստանա 40 հազար դոլար պարգևավճար: