Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը․․․

Վերջին շրջանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը որոշակիորեն աճել է։ Մասնավորապես, մեր գլխավոր թիմի մի քանի ֆուտբոլիստներ փայլուն ելույթներով աչքի են ընկնում իրենց ակումբներում։ Խոսքը վերաբերվում է հատկապես Հենրիխ Մխիթարյանին, որն ուղղակի փայլում է Իտալիայի Ա սերիայում։ Չնայած, որ Հայաստանում ելույթ ունեցող ֆուտբոլիստները բարձրակարգ ակումբների ուշադրությանը չեն արժանանում, այնուամենայնիվ ազգային հավաքականի կտրվածքով նկատվում է տրանսֆերային արժեքի աճի դինամիկա։

Ինչևէ վերջին 15 տարիների կտրվածքով Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա տրանսֆերային գինն ամենաբարձրը եղել է 2016 թվականի մարտի 1-ին, երբ մեր կիսապաշտպանը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ ժամանակ Մխիթարյանի տրանսֆերային գինը գնահատում էր 37 միլիոն եվրո:Երկրորդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի տրանսֆերային արժեքը 2014-ի մարտի 3-ին կազմել է 10 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է «Սպարտակում» Մովսիսյանի նախկին ակումբակից, այժմ Երևանի «Փյունիկում» հանդես եկող Արաս Օզբիլիսը: 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային գինը 2014-ի մարտի 3-ին 7 միլիոն եվրո էր:Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Հենրիխ-Յուրա-Արաս եռյակը ամենաթանկն է եղել Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ։ Եթե գումարենք նրանց առավելագույն տրանսֆերային արժեքները, ապա կստացվի, որ ժամանակին Հայաստանի ազգային հավաքականն ունեցել է 54 միլիոնանոց եռյակ, իսկ այսօր… Համեմատության համար նշենք, որ նույն պարբերականն այսօր Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո։ Արաս Օզբիլիսի տրանսֆերային արժեքն էլ ընդամենը 300 հազար եվրո է։ Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա նրա տրանսֆերային արժեքը գնահատված է 400 հազար եվրո։ Նշենք, որ Մովսիսյանը տևական ժամանակ խաղադաշտ դուրս չի եկել և նույնիսկ չունի ակումբ։Ինչևէ, 4-րդ հորիզոնականում գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է։ Այս տարվա մարտին նրա տրանսֆերային գինը գնահատվել է 5 միլիոն եվրո։

Լավագույն հնգյակը եզրափակում է Արտավազդ Քարամյանը։ 2009 թվականի հունիսին ռումինական «Տիմիշոարա» ակումբում նրա տրանսֆերը գնահատվել է 3.3 միլիկոն եվրո։ Մարկոս Պիզելիի տրանսֆերային արժեքի ամենաբարձր ցուցանիշը՝ 3 միլիոն եվրո, գրանցվել է 2013 թվականի հունիսին, երբ նա ելույթ էր ունենում Կրասնոդարի «Կուբանում»։ Պիզելիին հաջորդում է այս տարի Հայաստանի ազգային հավաքականի շարքերը համալրած «Ռոտսովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը շարունակ աճում է և այս պահին կազմում է 2․8 միլիոն եվրո։ Տասնյակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունեցած մեկ այլ օտարերկրացի ֆուտբոլիստ։ Մասնավորապես, կամերունցի դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեի տրանսֆերային արժեքը 2010 թվականի դեկտեմբերին կազմել է 2.7 միլիոն եվրո։ Այդ ժամանակ Բետեն հանդես էր գալիս ՊՍԺ-ում։8-րդ հորիզոնականում վերջերս Հայաստանի ազգային հավաքականում խաղալու պատրաստակամություն հայտնած դարպասապահ Դավիթ Յուրչենկոն է։ 2015 թվականին «Ուֆա» ակումբում խաղալու ժամանակ նրա տրանսֆերային արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ 9-10-րդ հորիզոնականները կիսում են մեր հավաքականի երբեմնի լավագույն խաղացողներից մեկը՝ Արթուր Պետրոսյանը և Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը 2019 թվականի դեկտեմբերին եղել է 1.5 միլիոն եվրո։ Այդ ժամանակ Բարսեղյանը խաղում էր ղազախական «Կայսարում»։

Այսօր Բարսեղյանը ղազախական մեկ այլ ակումբի՝ «Աստանայի» ֆուտբոլիստ է։ 2004 թվականին 1.5 միլիոն եվրո է կազմել նաև Արթուր Պետրոսյանի տրանսֆերը, երբ նա ելույթ էր ունենում շվեյցարական «Ցյուրիխում»։ Այս պահին Հայաստանը՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի, Խորեն Բայրամյանի, Սարգիս Ադամյանի և Տիգրան Բարսեղյանի, ունի 4 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն։ 2020 թվականի սկզբին ունեինք նաև երկու ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մոտ էր միլիոնի շեմին։ Խոսքը շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի մասին է։ Վերջինիս տրանսֆերային արժեքը նվազել էր՝ հասնելով 474 հազար եվրոյի։ Դանիայի առաջնության վերսկսումից հետո Բաբայանի տրանսֆերային արժեքը կրկին բարձրացավ՝ հասնելով 700 հազար եվրոյի։ Եթե Չալըշըրի տրանսֆերային արժեքը 800 հազար եվրո էր, ապա այն նվազելով՝ հասել է 600 հազար եվրոյի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում