Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականն արդարացիորեն տապալեց Օլիմպիադան

Առցանց օլիմպիադայում Հայաստանի հավաքականի Հայաստանի բոյկոտը մեծ աղմուկ է բարձրացրել շախմատային աշխարհում։ Հիշեցնենք, որ օլիմպիադայի քառորդ եզրափակչի Հնդկաստանի դեմ մրցամարտում տեղի էր ունեցել տեխնիկական խնդիր, որն այնուհետև մեծ սկանդալի շարժառիթ դարձավ։ Մասնավորապես 2,5 – 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացած տեխնիկական խնդրի հետևանքով Հայկ Մարտիրոսյանի կատարված քայլը չէր գրանցվել և համարվել էր տեխնիկական պարտություն: Դիրքը, որի ժամանակ սպառվել էր նրա ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկել էր որոշումը, սակայն շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո ՖԻԴԵ-ն մերժել էր բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականը առաջին մրցախաղում պարտվել էր: Ի դեպ, ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցել էին, որ Հայաստանի հավաքականի մոտ ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom զանգի մեջ: Մեր տեխնիկական մասնագետները նշել էին նաև, որ ֆեդերացիան ունի երկու ինտերնետի հասանելիության գիծ և եթե մեկ գիծը խափանվում է, անմիջապես միանում է մյուսը և այդ դեպքում փոխվում է IP հասցեն: Chess.com կայքը հաստատել էր, որ IP հասցեի փոփոխություն չի եղել, Հայկ Մարտիրոսյանը միշտ ունեցել է համացանց, սակայն իրենց համար անհասկանալի պատճառով նրա քայլերը չեն գրանցվել: Հայկական կողմի փաստարկներին չներկայացնելով որևէ իրական հակափաստարկ՝ ՖԻԴԵ-ն մերժել էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բողոքը:Հայաստանի հավաքականի անդամները այն կարծիքին էին, որ կայացված որոշումը ակնհայտ անարդար է, և նման պայմաններում մեր թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին: Թիմը որոշել էր բոյկոտել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի հարթակ հանդիսացող chess.com կայքից պահանջել է կայքի ծանրաբեռնվածության հետ կապված որոշակի տվյալներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել: Հիմա արդեն կարող ենք արձանագրել տեղի ունեցածի հետևանքով ըստ էության տապալվել է առցանց օլիմպիադան, որն ի դեպ անց է կացվում առաջին անգամ և նոր ձևաչափով։ Ի դեմս Հայաստանի ազգային հավաքականի մրցաշարը ժամանակից շուտ կորցրեց ուժեղագույն հավաքականներից մեկին։ Ավելին, մեր կողմից ներկայացված ապացույցներին չներկայացնելով հիմնավոր հակափաստարկներ ՖԻԴԵ-ն էապես հեղինակազրկվեց մարզասերների շարքերում։ Պատկերացնենք ինչ տեղի կունենար, եթե օրինակ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ասենք Իտալիայի հավաքականը ՖԻՖԱ-ի բացահայտ սխալի պատճառով արդարացիորեն լքեր պայքարը։

Կարծում ենք պատասխանը պարզ է։ Նույնը տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող հավաքականների մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարում։ Հուսանք, որ առաջիկայում ՖԻԴԵ-ն շախմատային աշխարհին հիմնավոր պարզաբանումներ կներկայացնի տեղի ունեցածի վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում