Saturday, 20 06 2026
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Հայկական թիմերի հարցը լուծված է․ Ի՞նչ ճակատագիր է սպասվում մեր ազգային հավաքականին

Եվրագավաթների 2020/2021 թթ խաղարկությանն ընդառաջ ՈւԵՖԱ-ն ընդունել է կարևորագույն մի որոշում։ Մասնավորապես, եվրագավաթային նոր մրցաշրջանում պարտադիր է դարձել չարտերային թռիչքները թիմերի համար: Որպեսզի բոլոր թիմերը հավասար պայմաններում լինեն, ՈՒԵՖԱ-ն կփոխհատուցի չարտերային թռիչքների գումարը: Յուրաքանչյուր թռիչքի համար նախատեսված է թիմին հատկացնել 40 հազար եվրո:

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի վիճակահանությունից հետո մտավախություն կար, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առկա սահմանափակումների պայմաններում թիմերը հնարավորություն չեն ունենա մեկնել մրցավայր։ Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներում չեն իրականացվում քաղաքացիական ավիացիայի չվերթներ։ Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքում հայկական երկու ակումբներ մրցելու են դուրսը։ Մասնավորապես Գյումրիի «Շիրակը» Ռումինիայում խաղալու է «Ստյաուայի», իսկ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան»՝ Ղազախստանում՝ «Կայրաթի» հետ: Խոսվում էր, որ մեր երկու թիմերը ստեղծված իրավիճակում հնարավոր է չկարողանան հասնել մրցավայր։ Իր այս որոշմամբ ՈւԵՖԱ-ն կվերակենդանացնի ակումբային ֆուտբոլը։ Այն իրական նվեր է հատկապես համեստ հնարավորություններ ունեցող թիմերի համար։

Հիշեցնենք, որ եվրագավաթների խաղարկության որակավորման փուլի դիմակայությունները կայանալու են մեկ խաղով։ Բոլորովին այլ իրավիճակ է հավաքականների հարթությունում։ Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականը առաջիկա հանդիպումը պետք է անցկացնի սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ, մրցակցի հարկի տակ, իսկ սեպտեմբերի 8-ին մեր թիմը Երևանում ընդունելու է Էստոնիային: Այսօր մատների վրա կարելի է հաշվել շաբաթվա ընթացքում դեպի Երևան չվերթները։ Դեռևս հայտնի չէ, թե երբ կվերականգնվեն կանոնավոր ավիափոխադրումները Եվրոպայում և աշխարհում։ Այսինքն՝ ինչպե՞ս են մոտ երկու շաբաթից ազգային հավաքականի ֆուտբոլիստները միանալու իրենց հավաքականներին։ Ինչպե՞ս են մեր հավաքականի մոտ երկու տասնյակ լեգեոներները օգոստոսի վերջին ժամանելու Երևան։

Դժվար գտնվի մեկը, ով կարողանա պատասխանել այս հարցին։ Այսօր ուղղակի չկան նախադրյալներ, որ մեկ ամիս քաղաքացիական ավիափոխադրումները կգործեն բնականոն ընթացքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում