Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ակումբին է միացել 27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Գիլյերմո Անտոնիո դե Սոուզան (Ալեմաո):
Ալեմաոն հանդես է եկել պորտուգալական «Մարիտիմո», «Տուրիզենսե», «Լեյշոեշ» և մի շարք այլ ակումբներում, «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց անմիջապես առաջ՝ պորտուգալական «Օլիվեյրենսե»ում: