Րոպեներ առաջ ավարտվեց Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 7-րդ տուրի Հայաստան Հունգարիա հանդիպումը:
Կրկին հրաշալի պարտիա անցկացրեց երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, ով սպիտակ խաղաքարերով 42 քայլում առավելության հասավ Զոլտան Ալմասիի նկատմամբ:
Առաջին խաղատախտակի Լևոն Արոնյանը 33 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել Պետեր Լեկոյի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Հուդիթ Պոլգար-Վլադիմիր Հակոբյան և Գաբրիել Սարգսյան-Ցաբա Բալոգ պարտիաները:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի ընտրանու նկատմամաբ և վաստակած թիմային `12, ընդհանուր 18.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: