Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ռուսական կողմը ճի՞շտ էր․ Ինչ է կատարվում Երևանի «Արարատում»

Ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովը հեռացել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ նշելով, որ Կոլիվանովի և երևանյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է մայիսի 30-ին և որոշում է կայացվել այն չերկարաձգել։ 52-ամյա մարզիչը հայկական ակումբը գլխավորել էր այս տարվա հունվարին: «Արարատն» այժմ զբաղեցնում է հինգերորդ տեղը Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում ՝ վեց միավորով զիջելով առաջատար «Արարատ-Արմենիա»-ին : Այս տարվա ապրիլի 12-ին ռուսական մամուլը կրկին տեղեկություն էր տարածել Կոլիվանովի «Արարատից» հեռանալու մասին, որը սակայն հերքվել էր։ «Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը «Արարատում»»,- մասնավորապես ասված էր հայտարարության մեջ։

Նշենք, որ Կալիվանովը Ռուսաստանի լավագույն մասնագետներից է։ Մարզչական կարիերայի ընթացքում Կոլիվանովն աշխատել է «Ուֆայում» , Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Ինչևէ, ապրիլի սկզբին ռուսաստանաբնակ գործարար, ռուսական մեդիաշուկայի հայտնի ֆիգուրներից՝ Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում աղմկահարույց գրառում էր կատարել՝ լուրջ մեղադրանքներ ներկայացնելով Երևանի «Արարատի» սեփականատեր Վարդան Սրմաքեշին։ Մասնավորապես, Գաբրիելյանովը Սրմաքեշին մեղադրել էր տարիներ շարունակ ֆուտբոլիստներին աշխատավարձ չվճարելու, ակումբը ծայրահեղ ծանր վիճակում հասցնելու, ինչպես նաև «Արարատին» պատկանող տարածքները վաճառելու մեջ։ Նշենք նաև, որ Գաբրիելյանը տարիներ առաջ Մոսկվայի «Արարատ» թիմի սեփականատերն էր, փորձում էր ակտիվ գործունեություն ծավալել նաև ֆուտբոլային ասպարեզում։ Գաբրիելյանովը հավակնություններ է ունեցել նաև ակումբում։ Սրմաքեշի հասցեին հնչած մեղադրանքներից հետո Գաբրելյանովը բավական կոշտ պատասխանի էր արժանացել Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից։

«ՖԱ «Արարատը» շատ լավ վիճակում է: ՀՖՖ կողմից արդար, թափանցիկ և արդյունավետ կազմակերպված այս առաջնությունում ակումբը լավ արդյունքներ է գրանցում, և լավագույն վեցնյակ մեր մուտքը երաշխավորված է: Երկրորդ փուլի համար թիմը հզորացրել ենք հինգ օտարազգի խաղացողներով: ՖԱ «Արարատում» իրավիճակը լավ է, այն բնականոն զարգացման հունի մեջ է, և այս ընթացքը շարունակվելու է առաջիկա մրցաշրջաններում: Իսկ թե ով կզբաղեցնի այս տարվա առաջնության 1-3-րդ հորիզոնականները, թող որոշի արդար խաղը: Որպես վերջաբան, Արամ Գաբրիելյանովը թող հույս չունենա, որ երբևէ կստանձնի ՖԱ «Արարատի» մենեջմենթը: Իրեն հորդորում ենք այս անգամ էլ հիմնել մի նոր` «Արարատ-Աշխարհ» («Ararat World» FC) անունով ՖԱ: Այդ ակումբը բնականաբար կունենա բազայի կարիք. օրինակ կարող է վճարել ու ՀՖՖ-ից գնել «Ավան Ակադեմիան», կամ ավելի էժան տարբերակ` կարող է գնել Հայաստանի մարզերում ֆեդերացիայի կողմից ստեղծվող բազաներից մեկը: Իսկ դրանից հետո` իրենց մաղթում ենք բարի երթ Հայաստանի արդար ֆուտբոլային առաջնության ժամանակ», -ասված էր հայտարարության մեջ: Իրադարձությունների նման զարգացումները ստիպել էին ենթադրել, որ Երևանի «Արարատում» ունեցած հավակնությունների չիրականանալուց հետո Արամ Գաբրիելյանովը փորձում է այլ լծակներ օգտագործել երևանյան ակումբի դեմ։

Խոսվում էր, որ ռուսական մեդիաշուկայի առանցքային դեմքերից մեկը օգտագործում է իր ձեռքի տակ առկա հիմնական գործիքներից մեկը՝ մեդիադաշտը։ Կարճ ասած շատերը վստահ էին, որ առաջացած լարվածության արդյունքում ռուսական մեդիայի որոշակի շրջանակներ գրոհ են սկսել ընդդեմ Երևանի «Արարատի»։ Ապրիլին Կալիվանովի թիմի հեռանալու կեղծ տեղեկատվությունը դիտվում էր գրոհի դրսևորումներից մեկը։ Բայց արի ու տես, որ մոտ երկու ամիս անց Կալիվանովը կարծես թե հեռացավ երևանյան ակումբից։ «Արարատը» գլխավոր մարզչի հեռանալու վերաբերյալ տեղեկությունը չի հերքել։ Ավելին, տեղեկություններ չեն եղել նաև Կալիվանովի Երևան վերադառնալ չվերադառնալու մասին։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի առաջնությունը 2 ամսով ընդհատվել էր և ռուս մասնագետը վերադարձել էր հայրենիք։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում «Արարատում»։ Վերջինս առաջնությունը բավական հաջող էր սկսել և գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Երեկ «Արարատը» մրցեց «Ալաշկերտի» հետ և դժգույն խաղաով պարտվեց 2։1 հաշվով։

Ընդ որում երկրորդ կեսի սկզբից «Ալաշկերտը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Հիմա էլ թիմը հնարավորություն ունի նույնիսկ չեմպիոնության համար պայքարելու, բայց․․․։ Ինչպես միշտ «Արարատում» տեղի են ունենում անհասկանալի բաներ, որոնք տրամաբանելը կամ մեկնաբանելը բավական դժվար է։ Եթե Կալիվանովի «Արարատից» հեռանալու տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա հայկական ամենատիտղոսակիր ակումբը կթարմացնի մարզիչների փոփոխության իր իսկ սահմանած ռեկորդը։ Այս խնդրին կանդրադառնանք առաջիկայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում