Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Ալեքսանյանը տեղյակ չի՞ եղել Ֆեյսբուքի օգտատիրոջ մասին․ Ինչ է իրականում տեղի ունեցել

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին աջակցության մասին գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում։ «Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»,- այս գրառումը օգտատեր Արթուր Ալեքսանյանի կողմից երեկ հրապարակվել էր «Գալաքսի գրուպ» ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Գրառումը կատարվել էր «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն վերջին հայտարարության մասին պատվող նյութի մեկաբանությունների դաշտում։ Հիշեցնենք, որ Գուրգեն Ալեքսանյանը ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդին է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։

Դատարանի կողմից ԱԱԾ-ի քննիչի կողմից կալանավորման միջնորդությունը բավարարելուց հետո Գուրգեն Խաչատրյանը նախօրեին դիմել էր փախուստի։ ԱԱԾ-ն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Ինչևէ, աղմկահարույց գրառումից ժամեր անց Արթուր Ալեքսանյանի Ինստագրամի էջում հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է «Իմ շատ սիրելի հետևորդներ, տեղեկացնում եմ ձեզ, որ իմ միակ պաշտոնականը էջը ինստագրամում է։ Խնդրում եմ ընդունեք ի գիտություն»։ Այս հայտարարությունը ըստ էության խոսում է այն մասին, որ «Գալաքսի գրուպ»-ի ֆեյսբուքյան էջում գրառում կատարվել է Ալեքսանյանի ոչ պաշտոնական էջից։ Այսօր սոցիալական ցանցերում շարունակվում է քննարկվել հետևյալ հարցը՝ Գուրգեն Խաչատրյանին քաջարելող գրառման հեղինակն ի վերջո Արթուր Ալեքսանյա՞նն է, թե ոչ։ Նշենք նաև, որ գրառումը կատարվել է ոչ թե ֆեյսբուքյան էջի, այլ օգտատիրոջ կողմից։ Գրառման հեղինակ Artur Aleksanyan պրոֆայլն այսօր արդեն հասանելի չէ, այն արգելափակված է։

Նշենք, որ տևական ժամանակ այս պրոֆայլից Արթուր Ալեքսանյանի անունից եղել են հրապարակումներ։ Բերենք թերևս ամենաթարմ օրինակը։ «Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,-ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ այս գրառումը զետեղվել էր ֆեյսբուքի այն նույն Արթուր Ալեքսանյան օգտատիրոջ (https://www.facebook.com/photo.php?fbid=340185606940737&set=a.173292910296675&type=3) պատին, որը երեկ գրառում էր կատարել «Գալաքսի գրուպի» էջում։ Ցեղասպանության վերաբերյալ Ալեքսանյանի գրառումը այսօր էլ կա նրա Իստագրամի էջում, որը մարզիկի հավաստմամբ պաշտոնականն է։ Նշենք, որ բազմաթիվ լրատվամիջոցներ տևական ժամանակ Ֆեյսբուքում առկա Արթուր Ալեքսանյան օգտատիրոջ գրառումները հրապարակել են՝ ներկայացնելով որպես մեր չեմպիոնի պաշտոնական հայտարարություն։ «Առաջին լրատվական»-ը ևս Ալեքսանյանի ապրիլի 24-ի ուղերձին ծանոթացել է հենց Ֆեյսբուքից՝ հղում կատարելով հենց վերոնշյալ հասցեին։ Ինչո՞ւ Արթուր Ալեքսանյանը մինչ օրս չէր հայտարարարում, որ իր միակ պաշտոնական էջն Ինստագրամում է։ Արթուր Ալեքսանյանը տեղյակ չի՞ եղել, որ ֆեյսբուքում կա ևս մեկ Արթուր Ալեքսանյան, ով իր անունից ուղերձներ է հղում։

Կարելի՞ է արդյուք Ալեքսանյանի Ինստագրամի գրառումը որակել հաղորդում հանցագործության մասին։ Հայտնի մարզիկը մինչ այս պահը մանրամասներ չի ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ։ Ինստագրամի գրառումը ոմանք նաև այսպես են ընկալում, հայտնի մարզիկը Ինստագրամում կարող է ունենալ պաշտոնական, իսկ ֆեյսբուքում ուղղակի անձնական պրոֆայլ ընկերների և հարազատների հետ շփվելու համար։ Կարծում ենք ժամանակն է, որ Արթուր Ալեքսանյանը հասարակությանը հստակ պարզաբանումներ ներկայացնի տեղի ունեցածի վերաբերյալ։ Արթուր Ալեքսանյանը հազարավոր մեր հայրենակիցների կուռքն է։ Ու այսօր նրա անունը կապվում է մի անձի հետ, որը մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ։ Ալեքսանյանի անունը կապվում է մի անձի հետ, ով նույնիսկ տղամարդկություն չունեցավ դատարանում պայքարելու և ուղղակի փախավ։ Վերջին շրջանում ԱԱԾ-ն սկսել է զբաղվել կեղծ օգտատերերի բացահայտմամբ։ Վստահ ենք, որ այս կառույցի համար դժվար չի լինի պարզել թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Հիմք ընդունելով Ալեքսանյանի Ինստագրամում կատարած գրառումը կստանանք այսպիսի պատկեր։ Տևական ժամանակ անհայտ անձը ուղղակի օտգագործել է անկախ Հայաստանի ամենահայտնի մարզիկներից, մեր մարզական սիմվոլներից մեկի համբավը և նրա անունից հրապարակումներ արել։

Երեկ արդեն անհայտ անձը միտումնավոր կերպով ուղղակի փորձել է արատավորել Հայաստանի մարզական սիմվոլի անունը։ Սա հանցագործություն է, որ պետք է արժանանա ամենակոշտ գնահատականի։ Կարծում ենք նաև, որը հասարակությանը մոլորությունից դուրս բերելու համար կատարվածի վերաբերյալ պետք է պարզաբանում ներկայացնեն իրավապահները և մասնավորապես կիբերհանցագործությամբ զբաղվող մարմինները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում