Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Էդին Զեկոն իր թիմակից և Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին համարում է կարևոր ֆուտբոլիստ մայրաքաղաքային ակումբում:
«Մխիթարյանն ինձ միշտ է դուր եկել: Մենք երկուսս էլ խաղացել ենք թե Գերմանիայում, թե Անգլիայում: Հիմա նրան գիտեմ, որպես անհատ և նա լավ տղա է: Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա ուզում է մնալ «Ռոմա»-ում: Նրա նման ֆուտբոլիստները կարևոր նշանակություն ունեն թիմի համար»,- Զեկոյի խոսքերը փոխանցում է Corriere dello Sport-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիիբանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել: Մխիթարյանիվարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսիպանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և հստակ ժամկետները չկան, թե երբկվերսկսկվի, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանիավարտը` անկախ նրանից՝ երբ այն կավարտվի: