Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆոնսեկան բացում է Մխիթարյանի վերաբերյալ փակագծերը․ Ինչ են խոսելու «Ռոման» և «Արսենալը»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վերահաստատեց մտադրությունը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին թիմում պահելու մասին։ «Նախկինում ասել եմ, իսկ հիմա հաստատում եմ, այո ես ուզում եմ, որ Հենրիխ Մխիթարյանը մնա «Ռոմայում»։ Նա իր հերթին ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում»։ Համավարակի հետևանքով հիմա չնախատեսված դադար է, սակայն շուտով պետք է խոսենք «Արսենալի» ղեկավարության հետ։ Ես ուզում եմ շարունակել աշխատել Մխիթարյանի հետ։ Նա մեծագույն խաղացող է ու մեծագույն մարդ»,- Corrirere dello Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ֆոնսեկան։

Նախօրեին էլ Մխիթարյանն էր կրկին խոսել Իտալիայում մնալու մտադրության մասին․ «Իտալիայում ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, քանի որ այստեղ առավել շատ են կենտրոնացած մարտավարության վրա: «Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» կամ «Մանչեթեր Յունայթեդում»: Վերջինիս կազմում երեք տիտղոս եմ նվաճել, «Արսենալում»- անհաջող ստացվեց ամեն ինչ, քանի որ ես և մարզիչ Էմերին այլ պատկերացումներ ունենք ֆուտբոլի մասին»։ Ըստ իտալական մամուլի՝ վերջին շրջանում Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթացել «Ռոմայի» և «Արսենալի» միջև։ Մասնավորապես, «Ռոման» արդեն երկու անգամ մերժում է ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով նախ՝ 10, այնուհետև 15 միլիոն եվրո: Լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20-25 միլիոն եվրո ստանալ: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս վարձակալության հիմունքներով և նրա պայմանագիրն իտալական թիմի հետ կավարտվի հունիսի 31-ին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ «Արսենալի» հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում պայմանագիրը կերկարաձգվի մինչև Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտը:Կանխատեսումների համաձայն Իտալիայում առաջնությունը կարող է ավարտին հասցվել օգոստոսի վերջին: Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ավարտը: Ինչևէ Ֆոնսեկայի խոսքերից կարելի է ենթադրել, որ մրցաշրջանի վերսկսվելուն պես «Ռոման» հավանաբար կլուծի հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու հարցը։

Ավելի վաղ Calciomercato պարբերականը գրել էր, որ «Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է որպես այլընտրանքային տարբերակ ևս մեկ տարով երկարաձգել վարձակալության պայմանագիրը։ Բրիտանական The Sun պարբերականն էլ նշել էր, որ Մխիթարյանը «Ռոմայի» խաղացող դառնալու համար պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Պարբերականը նշում է նաև, որ հայ ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալին» արդեն իսկ առաջարկել է ևս մեկ մրցաշրջանով երկարացնել վարձակալությունը։ Ըստ բրիտանական մամուլի՝ հայ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կիսով չափ նվազեցմանը ևս մեկ տարի էլ «Ռոմայում» խաղալու պայմանին։ Վերջին զարգացումները սակայն ցույց են տալիս, որ վարձակալության երկարացումն ամենևին էլ ձեռնտու չէ «Արսենալին» մի քանի պատճառով։ Առաջին հերթին «Արսենալին» գումար է անհրաժեշտ տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ քայլեր կատարելու համար։ Express պարբերականի համաձայն՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան թիմի առաջատար Օբամեյանգին թիմում պահելու համար ակումբի ղեկավարությանը դիմել է առաջարկով։ Մասնավորապես, Արտետան Օբամեյանգի հետ նոր պայմանագիր կնքելու և նրա աշխատավարձը բարձրացնելու համար ցանկանում է ամռանն անպայման վաճառել Գերմանիայի հավաքականի պաշտպան Շնոդրան Մուստաֆիի և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։ Օբամեյանգի ծառայությունով հետաքրքրված են մի շարք թիմեր՝ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Չելսին»։

Մխիթարյանի և Մուստաֆիի տրանսֆերի վաճառքից գոյացած գումարով Արտետան մտադիր է գրավիչ պայմաններ առաջարկել Օբամեյանիգին թիմում պահելու համար։ Երկրորդ, մեկ տարով վարձակալության ժամկետը երկարացնելու պարագայում «Արսենալը» լուրջ ֆինանսական կորուստներ կկրի։ Մասնավորապես 2021 թվականի վերջին Մխիթարյանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և լոնդոնյան ակումբը ուղղակի կկորցնի հայ ֆուտբոլիստին՝ չստանալով ֆինանսական փոխհատուցում։ Օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ «Արսենալը» այնուամենայնիվ համաձայնվել է համամատաբար ավելի ցածր գնով «Ռոմային» վաճառել Մխիթարյանի տրանսֆերը և կողմերը եկել են համաձայնության։ Ֆոնսեկայի հայտարարությունը կարծես թե հաստատում է այս տեղեկությունը։ Ապրիլի սկզբին հայ ֆուտբոլիստը հեռախոսով կապ էր հաստատել «Արսենալի» հետ և խոսել իր մտադրության մասին:

««Ռոմայում» ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք գեղեցիկ ֆուտբոլ, որն ինձ շատ ավելի հարմար է: Այո, նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք հարձակողական ոճով՝ փորձելով գնդակը պահել առջևի գծում։ Կրկնում եմ, որ ինձ դուր է գալիս ֆուտբոլի այս ոճը: Արդյոք կմնա՞մ Հռոմում: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ, և ինչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագորեն փոխվում է: Սկզբում մեկ թիմում ես, իսկ որոշ ժամանակ անց՝ արդեն մյուսում: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»- La Gazetta dello Sport-ի տված հարցազրույցում ասել էր Մխիթարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում