Իտալական «Միլան»-ի ղեկավարությունը կողմ է Սերիա Ա-ի վերսկսմանը:
Այս մասին գրում է ANSA-ն: «Միլան»-ի նախագահ Պաուլո Սկարոնիին հայտարարել է, որ առաջնության շարունակման համար որոշում պետք է կայացնեն համապատասխան կառույցները, սակայն ակումբը կողմ է Սերիա Ա-ի շարունակմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակիցթիմերին թույլատրել վերսկսել մարզումները առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կսկսվիմայիսի վերջին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին: Վերսկսվելուդեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: