Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել այդքան արագ իտալերեն սովորել:
«Երբ տեղափոխվեցի «Ռոմա», մի օր ասացին, որ հենց այդ օրը պետք է հարցազրույց տամ իտալերենով, բայց ես ասացի, որ պատրաստ եմ հիմա՝ չնայած խոստացել էի միայն մրցաշրջանի ավարտին խոսել իտալերեն… Մեծ երազանք ունեի սովորել իտալերեն կամ իսպաներեն»,-հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Матч ТВ»-ն:
Օրեր առաջ Հենրիխ Մխիթարյանը փոքրիկ հարցազրույց էր տվել Սերիա Ա-ի լրատվականին՝ հարցերին պատասխանելով իտալերեն: