Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և հիմա կազմում 20 միլիոն։
Այս մասին հայտնում է Տրանսֆերմարկետ պարբերականը։ Վերջին շրջանում «Ռոման» ակտիվ բանակցություններ է վարում Լոնդոնի «Արսենալի» հետ մեր ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Ըստ իտալական և բրիտանական ԶԼՄ-ների «Ռոման» արդեն երկու անգամ մերժում է ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով նախ 10 այուհետև 15 միլիոն եվրո: Լոնդոնյան ակումբը, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն ստանալ:
Մխիթարյանի տրանսֆերային արժեքի անկումը շատերը կապում են նաև կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստն այս մրցաշրջանի սկզբում էր Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»: Վարձակալության ժամկետն ավարտվում է 2019/2020 թթ մրցաշրջանի ավարտին։ Այս ընթացքում Մխիթարյանը դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: