Բելգիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն ժամանակից շուտ կհռչակվի «Բրյուգե»-ն:
Այս մասին գրում է բելգիական մամուլը: Մինչ այս կայացել է առաջնության 29 տուր և մրցաշարային աղյուսակի առաջատարը «Բրյուգե»-ն է: Երկրորդ տեղում «Գենտ»-ն է: Այս երկու թիմերի միջև եղած միավորի տարբերությունը 15 միավոր է: Բելգիայի առաջնությունը ևս դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: