Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը հետաձգվել է մինչև տարեվերջ:
Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Ի սկզբանե այն պետք է կայանար մայիսի 17-30ը Սլովենիայում, սակայն մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր և տեղի կունենա այդ ամսվա 8-21-ը:
Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից 20 հազարը նախատեսված է մրցանակակիրների համար: