«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող մարզիչ Ռայան Գիգզը պատասխանել է բրիտանացի լրագրողների հարցերին: Գիգզը ժամանակավորապես կատարում է գլխավոր մարզչի պարտականություններ:
«Հպարտ եմ, որ նման դեր եմ ստանձնել և փոքր-ինչ նյարդայնանում եմ: Նշանակումից հետո առաջին զանգը կատարել եմ Ալեքս Ֆերգյուսոնին: Ցանկանում էի լսել նրա խորհուրդները, հասկանալ՝ ինչ կարելի է սպասել:
Բոլորն ակումբում ցանկանում են մրցաշրջանն ավարտել հնարավորինս լավ: Այս մրցաշրջանը հիասթափեցնող է, բայց մենք պետք է հնարավորինս բարձր տեղ զբաղեցնենք:
Ինչպես է մարզչական աշխատանքն ազել իմ դերի վրա՞. քանի դեռ հնարավորություն ունեմ, ինձ 5 տարվա պայմանագիր եմ առաջարկել»,- կատակել է Գիգզը:








































