Բուլղարիայի մայրաքաղաքում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի 1/8 եզրափակիչի շրջանակներում պայքարի մեջ են մտել երկու հայ մարզիկներ:
60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը պարտվեց Իկոբոլջան Խոլդարովին, իսկ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը առավելության հասավ Ալբանիան ներկայացնող Յուրգեն Ուլդադաջի նկատմամբ և քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց: Այսօր` ապրիլի 21-ին Նարեկը կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Անուշ Գրիգորյանը: Այդ մասին է հայտնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:








































