Կոտ դ’ Իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան ներկայացրել է ներքնազգեստի սեփական բրենդը:
Առաջին հավաքածուն ստեղծելու համար նա համագործակցել է Մարսելի դիզայներական HOM ընկերության հետ: Հավաքածուն վաճառքի է հանվելու մայիսի 1-ից:
36-ամյա հարձակվողն Instagram-ում է տեղադրել լուսանկար՝ հետևյալ գրությամբ. «Շատ հպարտ եմ, որ ունեմ ներքնազգեստի սեփական բրենդը»:









































