«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ իր համար առաջնային են ոչ միայն թիմի հաղթանակները, այլ նաև իր սաների ազնիվ խաղը:
«Եթե ուշադիր ուսումնասիրեք «Լիվերպուլ»-ի խաղը, ապա կտեսնենք, որ մենք առաջատար ենք ինչպես մրցաշարային աղյուսակում, այնպես էլ ֆեյր-փլեյի ցուցանիշների պահպանման հարցում: Մենք չենք շրջապատում մրցավարներին:
Իհարկե, ցանկանում ենք հաղթել, բայց ցուցադրում ենք, թե ինչպիսի վարք է պետք դրսևորել: «Լիվերպուլ»-ը բազմաթիվ տիտղոսներ է նվաճել՝ պահպանելով համեստությունն ու բարձր կարգը»,- ասել է մասնագետը:








































