Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր են նվաճել արդեն 20 ընտրանի:
Եվրո-2020-ում հանդես գալու իրավունք են ստացել Ռուսաստանը, Թուրքիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Ուկրաինան, Ուելսը, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ավստրիան, Անգլիան, Բելգիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Շվեդիան:
Եվրո-2020-ը, որին կմասնակցի 24 ընտրանի, կանցկացվի Եվրոպայի 12 քաղաքի 12 մարզադաշտում: Եվրո-2020 խմբային փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 30-ին: