Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Վանեցյանի սիցիլիական «բենեֆիսը»․ Աշնանացանի տոքսիկ պտուղը․․․

Ֆուտբոլում և ընդհանրապես սպորտում պարտվելն ամենևին էլ ամոթ չէ: Պարտությունից ոչ-ոք ապահովագրված չէ: Ամոթ է թերևս ծաղրի առարկա դառնալը: Շատ ավելի ամոթալի է, երբ ծաղրի առարկա ես դառնում սեփական երկրպագուների կողմից: Այն, որ մեր համաերկրացիները ծաղրում են մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին անընդունելի է և դատապարտելի: Ֆուտբոլիստները, մեղավոր չեն: Այո, եթե Իտալիային պարտվեինք նույնիսկ 15:0 հաշվով միևնույնն է կպնդեինք, որ ազգային թիմի մարզաշապիկով խաղադաշտ դուրս եկած տղաները մեղավոր չեն: Այսօր սակայն միայն հավաքականի տղաներն են ներողություն խնդրում երկրպագուներից: Բազմաթիվ երկրպագուներ և մասնագետներ խայտառակության մեղավոր են համարում հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին:

Մասնավորապես, նշվում է, որ այս պահին չէր կարելի փոխել թիմի մարտավարությունը և խաղալ 5 պաշտպանով: Այո, համաձայն ենք, որ Խաշմանյանը ձախողեց հավաքականը: Այն, որ Խաշմանյանն այլևս չի կարող շարունակել աշխատանքը ազգային թիմում պարզ է: Սպասվում էր, որ նման հաշվից հետո այս մասնագետը հրաժարական կտա մամուլի ասուլիսի ժամանակ, բայց զարմանալիորեն դա տեղի չունեցավ: Կատարվածից հետո, իսկապես դժվար է պատկերացնել ինչպես հավաքականի գլխավոր մարզիչը կարող է մարզում անցկացնել նույն տղաների հետ, երկրպագուների հետ շփվել: Խաշմանյանի անունը կգրվի պատմության էջերում, որպես ազգային թիմի ամենախայտառակ պարտության գլխավոր հրամանատար: Ցավալի է, բայց տարիներ անց սերունդները լսելով Խաշմանյան անունը, պետք է ասեն, «նա այն մարզիչն է, ում գլխավորությամբ Հայաստանն Իտալիային պարտվեց 9:1 հաշվով»: Ցավոք սա է կյանքը, սա է իրականությունը: Կարող է շատերը չհամաձայնվեն, բայց Խաշմանյանին ևս չի կարելի համարել տեղի ունեցածի գլխավոր մեղավոր: Ֆուտբոլային որոշ շրջանակներում բարձրացվել է ՀՖՖ-ի գործկոմի հրաժարականի հարցը: Բայց թե ինչ կապ ունի գործկոմը հավաքականի տապալման հետ՝ դժվար է ասել:

Հիշեցնենք, որ գործկոմի անդամների զգալի մասը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին տեղեկացել էին ՀՖՖ-ի պաշտոնական կայքից: Հիմա ամանակարևորի մասին: Ով և ինչ պայմաններում ինքնագլուխ մարզիչ նշանակեց ազգային հավաքականի մարզչին: Հունաստանի հավաքականի հանդիպումից մի քանի օր առաջ «ափալ-թափալ» առանց գործկոմին տեղյակ պահելու, կանոնակարգային և ընթացակարգային խախտումներով Խաշմանյանին ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Արթուր Վանեցյանը, ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով գործադիր կոմիտեին: Վերջինս ուղղակի չէր կարող չհաստատել Վանեցյանի առաջադրած թեկնածուին, քանզի մեր ազգային թիմը կմնար առանց մարզիչ: Դե հիմա եկեք ասենք գործկոմը մեղավոր է, իսկ Վանեցյանը մեղավոր չէ: Վանեցյանը ժամանակից շուտ քաղեց իր ցանածի պտուղները: Աշնանացանի պտուղը, երբ աշնանն է հասնում չի կարող թունավոր չլինել: Այն բնականաբար տոքսիկ է և տոքսիկացիա առաջացրեց ոչ միայն ֆուտբոլիստների, այլև երկրպագուների, ինչու չէ ֆուտբոլին ոչ այնքան մոտ կանգնած մարդկանց շարքերում: Խոսքը մեր երկրի ներկայացուցչի մասին է: Այսօր Եվրոպայում և աշխարհում խոսում են երեկ Սիցիլիայում գրանցված արդյունքի մասին, իսկ մեր թշնամիներն ուղղակի հրճվում են ու ծաղրում մեզ: Ու հիմա ի՞նչ պետք է անի Վանեցյանը:

Հարցի պատասխանն այս անգամ թողնում ենք ընթերցողի հայեցողությանը: Նշենք միայն, որ նման գերխայտառակ պարտություններից հետո թասիբ ունեցող ղեկավարները սովորաբար հրաժարական են տալիս: Արձանագրենք սակայն, որ Վանեցյանը ևս իր «ուրույն» տեղը գտավ պատմության էջերում: Ֆուտբոլային սերունդները նրան փողոցում տեսնելիս անպայման կասեն, սա ՀՖՖ-ի այն նախագահն է, ում օրոք Հայաստանը Իտալիային պարտվեց 9:1 հաշվով: Խորեն Հովհաննիսյանը մեծագույն ֆուտբոլիստ է, ում անունը հայկական ֆուտբոլի պատմության մեջ գրված է ոսկե տառերով: Բայց միևնույնն է նրան տեսնելիս կամ հիշելիս, անմիջապես հիշում ենք նաև Վրաստանից և Չիլիից 7:0 հաշվով կրած պարտությունը: Խորեն Հովհաննիսյանի ցուցանիշը այլևս խամրած կարելի է համարել: Վրաստանից կրած պարտությունից անցել է 22 տարի: Այս ընթացքում եղել էին պարտություններ, բայց Պալերմոյում տեղի ունեցածը դժվար կլինի մոռանալ: Անկախ ամեն ինչից յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի մեր ֆուտբոլիստներին ոգեշնչելը: 9:1 հաշվով պարտությունով կյանքը չի ավարտվում և վաղը մեր ֆուտբոլիստները նորից են դուրս գալու պայքարի:

Չմոռանանք, որ ամիսներ առաջ խոսում էինք մեր հավաքականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու մասին, հպարտանում էինք մեր հավաքականով: Շատ է խոսվում այն մասին, որ հաղթանակը բոլորինն է, իսկ պարտությունն անտեր է: Երեկվա պարտությունը սակայն ունի հստակ տեր և նա պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում