Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Բարդակի հետքերով․ Արթուր Վանեցյանը «պահում է» յուրայիններին նաև ֆուտբոլում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց մի հայտարարությամբ հանդես եկավ:

«Եթե Թովմաս Գրիգորյանը կարող է խաղի ժամանակ կապիկ անվանել մեր խաղացողին ու չպատժվել, ապա Էրիկ Վարդանյանն էլ պետք է չպատժվի: Երեկ բոլորը տեսան Էրիկ Վարդանյանի մասնակցությամբ միջադեպը. դա սխալ է, և Էրիկը հասկանում է դա: Նա գիտի, որ մեղավոր է, սակայն կցանկանայի անդրադառնալ «Լոռիի» դեմ արտագնա խաղում տեղի ունեցած միջադիպին: 73-րդ րոպեին մրցավարի սուլիչից հետո հայհոյանքներ էին լսվում տրիբունայից, բայց ոչ ոք չպատժեց դրա հեղինակին: Եթե նրան չեն պատժում, ապա Էրիկ Վարդանյանին ևս պետք է չպատժեն: Դրանից հետո 76-րդ րոպեին լսում էինք, որ ասում էին՝ կոտրեք այդ կապիկի ոտքերը՝ նկատի ունենալով Էրիկ Վարդանյանին: Հետո նույն մարդը Հայաստանի հավաքականի ինքնաթիռով գալիս է մեզ հետ, որպեսզի երկրպագի՞ ազգային թիմին»,- նշել էր Օզբիլսը: Նշենք, որ Թովմաս Գրիգորյանը հանդիսանում է «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահը:

«Առաջին Լրատվական»-ի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, որում ՀՖՖ-ի Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը նամակով դիմել է ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանին, որպեսզի Գրիգորյանի նկատմամբ պատժամիջոց կիրառվի: Նամակը հղելու պահից արդեն անցել է մոտ 3 շաբաթ, բայց Վանեցյանը ինչպես մի շարք այլ հարցերում շարունակում է լռել: Արդյունքում «Լոռի» ակումբի նախագահը շարունակում է աչքի ընկել ոչ կոռեկտ պահվածքով: Մասնավորապես, հոկտեմբերի 26-ին Վանաձորում տեղի ունեցած «Լոռի»-«Գանձասար Կապան» խաղում Թովմաս Գիգորյանը կրկին հայհոյանքներ է հնչեցրել հայտնվելով երկրպագուների ուշադրության կենտրոնում:

Մեր տեղեկություններով՝ Թովմաս Գրիգորյանը ջերմ հարաբերությունների մեջ է Արթուր Վանեցյանի հետ, և վերջինս բացահայտ կերպով այսպես ասած «պահում է» նրան: Ու, փաստորեն, այն պնդումները, որ ԱԱԾ-ի տնօրեն եղած ժամանակ Վանեցյանը «պահել է» իր մերձավորներին՝ թույլ չտալով, որ նրանց գործողություններն իրավական գնահատականի արժանան, ավելի իրատեսական են դառնում: Ըստ էության նույնը տեղի է ունենում ֆուտբոլում, որտեղ բարդակային վիճակն օր օրի ավելի է խորանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում