Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Արմեն Գյուլբուդաղյանցի տղամարդկային քայլը. Տարոսը՝ Արթուր Վանեցյանին…

Արմեն Գյուլբուդաղյանցն այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խայտառակ հանդիպումներից հետո Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց՝ ձախողման ողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա:

«Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ հետ այս հետաքրքիր ու բարդ ճանապարհն անցած մարզչական շտաբի ներկայացուցիչներին, բժշկական և սպասարկող անձնակազմին, ֆուտբոլիստներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և ողջ աշխատակազմին, որոնք միշտ աջակցել և աշխատանքային լավ պայմաններ են ստեղծել։ Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, որոնք մեզ աջակցել են ամենաբարդ պահերին»,- հայտարարել է մեր հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչը:

Գյուլբուդաղյանցի որոշումը կարելի է որակել ընդամենը մեկ բառով՝ տղամարդկային: Մեր ազգային հավաքականը դեռ երկու հանդիպում պետք է անցկացնի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ նոյեմբերին մրցելով Հունաստանի և Իտալիայի հետ: Գյուլբուդաղյանցը կարող էր սպասել և ընտրական փուլի ավարտից հետո ներկայացնել հրաժարականի դիմումը: Մեր մարզիչը, սակայն, գնաց կտրուկ որոշման, որը միայն ու միայն հարգանքի է արժանի: Նա ավարտված համարեց իր առաքելությունը, քանզի ազգային թիմն այլևս հնարավորություն չունի հայտնվելու Եվրո-2020-ում:

Այս քայլով Գյուլբուդաղյանցը թանկ ամիսներ նվիրեց ՀՖՖ-ին և ազգային հավաքականին նոր գլխավոր մարզիչ գտնելու և ժամանակ չկորցնելու համար: Եվս մեկ կարևոր գործոն: Իր հրաժարականով Գյուլբուդաղյանցը ազգային կտրվածքով սահմանեց հստակ մի նշաձող: Այն է՝ եթե հավաքականը չի հաղթահարում ընտրական փուլը, ուրեմն մեղավորը մարզիչն է, որը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը և հեռանա:

Վստահ ենք, որ Գյուլբուդաղյանցի մասնագիտական որակները թույլ են տվել հասկանալու, որ մեր հավաքականը կարող էր հաղթահարել ընտրական փուլի արգելքը: Մինչև վերջին պահը բոլորս հավատում էինք, որ մեր հավաքականը գոնե 4 միավորով կվերադառնա Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներից: Այո, այդ հանդիպումները անցկացրինք առանց առաջատարների, բայց դա արդարացում չէր: Եթե թիմն ունի գլխավոր մարզիչ, ապա նրա առաքելությունն է ցանկացած «եղանակային պայմաններում» բարձր պահել ֆուտբոլիստների մարտական ոգին և մղել դեպի հաղթանակ: Կրկին պնդում ենք, որ վերջին հանդիպումների անհաջողության գլխավոր մեղավորը հենց Գյուլբուդաղյանցն էր:

Չմոռանանք, սակայն, որ այս մասնագետի գլխավորությամբ մերոնք անցկացրել են փայլուն հանդիպումներ, և մենք բոլորս ապրել ենք հպարտության և ցնծության բացառիկ վայրկյաններ: Գնահատելով Գյուլբուդաղյանցի բարձր մարդկային և պրոֆեսիոնալ որակները՝ հարկ ենք համարում շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար:

Եվս մեկ դիտարկում, որը օրակարգային լինելուց բացի՝ պետք է դառնա հասարակական պահանջ: Գյուլբուդաղյանցի հրաժարականից րոպե առաջ պետք է հրաժարականի դիմում ներկայացներ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, որը, սակայն, դա չարեց: Ժողովրդի կողմից ընտրված պետության ղեկավարի հետ սպառնալիքի կամ շանտաժի լեզվով խոսող անձը բարոյական իրավունք չունի ղեկավարելու հասարակական կառույց: Այսքանից նետո Նիկոլ Փաշինյանը պետական մակարդակի կարևորություն տալով մեր հավաքականի Եվրո-2020-ի հնարավոր հայտնվելուն՝ հույս հայտնեց, որ Վանեցյանը լուրջ քայլեր կանի բոլորիս երազանքն իրականացնելու գործում: Սա Փաշինյանի կողմից կարելի էր որակել մեսիջ հասարակությանը, որպեսզի խիստ կարևոր հանդիպումներից առաջ ֆուտբոլային կառույցի վրա ճնշումներ չլինեն:

Վանեցյանը տապալվեց նաև ֆուտբոլում, և ժամանակն է, որ հասարակությունը հստակ գնահատական տա այս անձի քայլերին և գործունեությանը: Երբ ղեկավար պաշտոնյան անցնում է կարմիր գծերը, անմիջապես երկրորդ պլանում են հայտնվում նրա կողմից կատարված թեկուզ դրական աշխատանքները: Հիմա արդեն էական չէ, թե որքան խաղադաշտ է կառուցվել կամ որքան գնդակ է երեխաներին բաժանվել Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում եղած ժամանակ: Նա պետք է հետևի Գյուլբուդաղյանցի բարոյական և տղամարդկային քայլին և հեռանա, ասել է թե՝ տարոսը Արթուր Վանեցյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում