Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:
Մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ տոնեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Արթուր Դավթյանը կիսեց միավորը մրցակցի հետ: Աղջիկների պայքարում Մարիամ Ավետիսյանն առավելության հասավ հնդիկ մրցակցի նկատմամբ:
Շախմատի աշխարհի երիտասարդների առաջնությունն այս տարի անցկացվում է հնդկական Նյու Դելի քաղաքում: Այն կեզրափակվի հոկտեմբերի 25-ին: