Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մոտ էինք սենսացիային. Ով է նոր ֆուտբոլի ճարտարապետը…

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երեկ Հայաստանի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Իտալիային: Կարող էինք սենսացիա մատուցել, բայց ինչ-որ բան չհերիքեց, և ինչ-որ տեղ բախտներս չբերեց: Անկախ ամեն ինչից՝ պարտությունը պարտություն է, և միավոր չվաստակելու փաստը որևէ կերպ դրական համարել հնարավոր չէ: Բայց այն ֆուտբոլը, որը մեր ֆուտբոլիստները երեկ ցուցադրեցին Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի դեմ խաղում, ոչ միայն տպավորիչ էր, այլև գրագետ և հուսադրող:

Այո, իտալացի ֆուտբոլիստները, որոնց մեծ մասը ներկայացնում է Ա սերիան, կարգով գերազանցում էին մերոնց, բայց խաղային մի շարք դրվագներում Հայաստանի հավաքականը առավելություն ուներ: Մասնավորապես, կարճ փոխանցումներով սեփական կիսադաշտից արագ դուրս գալու ժամանակ մրցակցի մոտ խառնաշփոթ էր առաջանում: Բարձրության վրա էին նաև մեր կիսապաշտպանների գործողությունները:

Իտալիայի հետ հանդիպումից երեք օր առաջ Հայաստանի հավաքականը Գյումրիում 2:0 հաշվով առավելության էր հասել Լյուքսեմբուրգի նկատմամբ՝ վաստակելով առաջին միավորներն ընթացիկ ընտրական փուլում: Շատերի պնդմամբ՝ մերոնք Լյուքսեմբուրգին հաղթել էին այն պարզ պատճառով, որ առաջին կեսի վերջնամասում մրցակիցը մնացել էր 10 ֆուտբոլիստներով: Երեկվա հանդիպումը, սակայն, ապացուցեց, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը իսկապես վերելքի փուլում է և իսկապես առաջընթաց է գրանցել և խաղում է բոլորովին նոր ֆուտբոլ:

Մեր երիտասարդական թիմից կարելի է առանձնացնել ֆուտբոլիստների, որոնց խաղը տպավորում է, բայց առաջին հերթին անհրաժեշտ ենք համարում ընդգծել այն աշխատանքը, որը կատարել և կատարում է իսպանացի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը: Իտալացիները հանդիպման սկզբնամասում առաջ անցան հաշվի մեջ, և թվում էր, թե խոշոր հաշվով պարտությունն անխուսափելի է: Գոլից հետո, սակայն, մեր խաղային օղակները քանդվելու փոխարեն սկսեցին շատ ավելի արդյունավետ գործել: Դեռ առաջին կեսում մերոնք մի քանի սուր գրոհներ կազմակերպեցին և կարող էին հավասարեցնել հաշիվը: Երկրորդ կեսում Ֆլորեսը, բալանսավորելով խաղը, ստիպեց իտալացիներին նահանջել և նույնիսկ խուճապի մատնվել: Իսպանացի մասնագետի հրահանգով հայ ֆուտբոլիստները վերահսկում էին խաղադաշտի հիմնական հատվածները և շարունակ տեղաշարժվում:

Ճիշտ է, եղան նաև վրիպումներ, բայց ընդհանուր առմամբ թիմը աշխատեց և պայքարեց մինչև վերջ: Կատարելով մեծ ծավալի աշխատանք՝ հայ ֆուտբոլիստների մոտ չնկատվեց հոգնածություն, և հանդիպման վերջնամասում մեծացնելով ճնշումը՝ կարող էին նաև հավասարեցնել հաշիվը: Ցավոք, Վահան Բիչախչյանի հարվածից հետո Իտալիային փրկեց դարպասաձողը: Եթե փորձենք հակիրճ գնահատական տալ մերոնց խաղին, ապա կարող ենք ասել, որ գործելով ձևավորված մոդելով՝ Հայաստանի հավաքականը ցուցադրեց ֆիզիկապես լավ պատրաստված հասուն ֆուտբոլ՝ վերահսկելով գնդակը դաշտի կենտրոնում: Թերություններից կարելի է համարել կենտրոնական բարձրակարգ հարձակվողի բացակայությունը:

Չենք վախենա պնդել, որ եթե Լիխտենշտեյնի ազգային հավաքականի դեմ այս նվիրվածությամբ, գրագիտությամբ և իսպանացի գլխավոր մարզչի հրահանգներով գործեր մեր երիտասարդական թիմը, ապա ամենայն հավանականությամբ երեք միավոր կվաստակեինք:

Չնայած պարտությանը՝ պետք է շնորհակալություն հայտնել մեր երիտասարդ ֆուտբոլիստներին ցուցադրած արժանի խաղի և նվիրվածության համար: Կարծում ենք՝ բոլորը համոզվեցին, որ նույնիսկ ոչ այնքան ուժեղ կազմով կարելի է ցուցադրել ֆուտբոլ և պայքարել: Շատերը հույսեր չէին կապում մեր երիտասարդ ֆուտբոլիստների հետ, բայց այդ նույն տղաները երեկ հաճելի լարվածության մեջ պահեցին բոլորիս:

«Մենք պետք է բոլորս գոհ լինենք: Թիմը մեծ ջանքեր ներդրեց խաղադաշտում, մեր խաղացողներն իրոք լավ խաղացին այսօր: Հավատում էինք նրանց ուժերին, և դրա շնորհիվ կարող եմ ասել՝ այս թիմն օրեցօր կաճի և ավելի լավ արդյունքներ ցույց կտա: Իտալիայի հավաքականը շատ ուժեղ թիմ ունի, տղաներն այդպիսի մրցակցի դեմ որակյալ խաղ ցուցադրեցին՝ դրսևորելով կարգապահություն և կենտրոնացվածություն: Գիտեինք՝ ինչ պետք է անեինք, արեցինք, և մեզ փոքր-ինչ չհերիքեց ոչ թե բախտը, այլ ճշգրիտ գործողությունները: Ստեղծեցինք մի քանի իրական գոլային պահ, որտեղ կարող էինք աչքի ընկնել: Իտալիան լավ էր խաղում, ուղղակի մեր թիմը մրցակցին թույլ չտվեց ցույց տալ իր որակները: Նրանց ֆուտբոլիստները խաղում են A սերիայում և մտածում են իրենց ապագայի մասին: Իտալիայի մրցակիցն այսօր մի թիմ էր, որը պայքարում էր մինչև վերջ: Մեր ֆուտբոլիստները մեծ ջանքեր էին գործադրում, կարող եմ ասել՝ ֆենոմենալ աշխատանք են կատարել: Իրոք, շատ գոհ եմ նրանցից: Միշտ մտածում ենք երկու բանի մասին՝ հաղթելու և սովորելու: Եթե չենք հաղթում, ուրեմն պետք է սովորենք: Կարևոր է, որ թիմն աճի, և եթե այդ աճը լինի, հաշիվները հետագայում մեր օգտին կլինեն: Արմեն Հովհաննիսյանն այսօր շատ լավ խաղաց, ակտիվ էր գործում: Վստահությունը գալիս է խաղալով: Այսօր նրան շատ էի վստահում և այդպիսով խաղաց մինչև վերջ»,- խաղից հետո ասել է Ֆլորեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում