Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը 75 կգ քաշային կարգում դուրս էր եկել եզրափակիչ:
Քիչ առաջ ավարտված եզրափակիչ խաղում Արսենը պարտություն կրեց ռուս ըմբիշ Ալեքսանդր Չեխրկինից և դարձավ արծաթե մեդալակիր: Գոտեմարտն ավարտվեց 4:3 հաշվով:
Այսպիսով, Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականի համար նվաճեց 2-րդ մեդալը: Նախօրեին 98 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի չեմպինոն էր հռչակվել Արթուր Ալեքսանյանը՝ 3-րդ տարին անընդմեջ բարձր պահելով Հայաստանի մարզական պատիվը:








































