Կատալոնական «Բարսելոնա»-ն ներկայացրել է 17 պատճառ, թե ինչու է Մեսսին լավագույնը:
Ակումբի կազմած ցուցակն ունի այս տեսքը.
1․Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր,
2․Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու,
3․Եվրոպայի լավագույն ռմբարկու` «Ոսկե խաղակոշիկ»,
4․Չեմպիոնների լիգայում լավագույն ռմբարկու,
5․600-րդ գոլը «Բարսելոնա»-ում,
6․Եվրոպայի առաջնություններում տուգանայինից խփած գոլերով առաջատար,
7․400-րդ գոլը Պրիմերայում,
8․Մեկ մրցաշրջանում 6-րդ անգամ 50-ից ավելի գոլ,
9․Պրիմերայում ռեկորդ հաղթանակների քանակով,
10․«Բարսելոնա»-ում ռեկորդ հաղթանակների քանակով,
11․Ռեկորդ Իսպանիայի չեմպիոնական տիտղոսների քանակով,
12․Պրիմերայի առաջատար գոլային փոխանցումների քանակով,
13․Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալ,
14․11-րդ մրցաշրջանում անընդմեջ 20-ից ավելի գոլ Պրիմերայում,
15․Իսպանիայի գավաթի խաղարկություններում 50-ից ավելի գոլ,
16․50-ից ավելի հեթ-տրիկ,
17․ Իսպանիայի գավաթի խաղարկության 6 եզրափակիչում գոլ խփած առաջին խաղացող։
Նախօրեին իտալական հեղինակավոր «Լա Սկալա» օպերային դահլիճում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց Մեսին: