Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Տրագեդիա՝ հայկական ծանրամարտում. Ո՞վ է 0-ական արդյունքների պատասխանատուն

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին ձախողումն ունեցավ: Տղամարդկանց 81 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը դասվում էր չեմպիոնի կոչման գլխավոր ֆավորիտների շարքում: Պոկում վարժության առաջին մոտեցմանը Կարապետյանը գլխավերևում պահեց 168 կգ, այնուհետ չկարողացավ երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ: Հայ ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը տապալեց բոլոր երեք մոտեցումներն էլ՝ չբարձրացրեց 195 կգ: Կարապետյանը երկամարտում զրո ստացավ:

Ինչ խոսք, ծանրամարտում ձախողումներից կամ 0-ական արդյունքից ոչ ոք ապահովագրված չէ, բայց… Այն, ինչ տեղի է ունենում Կարապետյանի հետ նշանակալի մրցաշարերում, դժվար է տրամաբանել: Մասնագետները այս ծանրորդին համարում են տաղանդավոր, իսկ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբն ամեն ինչ անում է լուրջ արդյունքներ գրանցելու համար:

Այս տարվա ապրիլին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Կարապետյանը ևս չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդների շարքում էր: Մեր ծանրորդին, սակայն, թույլ չտվեցին մասնակցել մրցմանն անձնական ավելի քաշ ունենալու պատճառով: Սա ուղղակի աբսուրդ էր: Բայց ավելի աբսուրդային էին հայկական կողմի պատճառաբանությունները տեղի ունեցածի վերաբերյալ: Մասնավորապես, նշվում էր, որ մրցումից առաջ հյուրանոցի կշեռքը ցույց է տվել, որ Կարապետյանն անձնական քաշի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Գլխավոր իրադարձությունները տեղի էին ունեցել արդեն մարզադահլիճում: «Անդրանիկ Կարապետյանի առաջին կշեռքից հետո տեսանք, որ քաշն ավելի է, և նա ուղևորվեց շոգեբաղնիք՝ քաշ գցելու: Երկրորդ կշեռքի ժամանակ Իսրայելը ներկայացնող մրցավարն ասաց՝ Ok, ինչից հետո Անդրանիկը կարծեց, թե ամեն բան նորմալ է, և ջուր խմեց. դա ավելացրեց նրա քաշը: Երբ ես սկսեցի գրել պոկում և հրում վարժությունների հայտերը, այդ մրցավարն ասաց, որ կա քաշի հետ կապված խնդիր, բայց Անդրանիկն արդեն 500 գրամ ջուր էր խմել: Դրանից հետո արդեն շոգեբաղնիքն էլ չօգնեց մեզ, և նրա քաշը 200 գ ավելի էր»,- ասել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Անդրադառնանք նաև անցյալ տարի Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Կարապետյանի մրցելույթին: Լուրջ հավակնություններ ունեցող հայ ծանրորդը, պոկում ձևում պատվիրելով 171 կգ, ձախողել էր բոլոր 3 մոտեցումներն ու ցույց տվել 0-ական արդյունք: Հիշեցնենք, որ 2016 թվականի Օլիմպիական խաղերում Կարապետյանը հրում վարժության ժամանակ ծանր վնասվածք էր ստացել և կրկին 0 ստացել: Ցավալի այս վնասվածքից հետո քչերն էին հավատում, որ տաղանդավոր ծանրորդը շարք կվերադառնա: Ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ՝ Մոսկվայում տեղի ունեցած վիրահատությունից հետո Կարապետյանը կրկին շարք վերադարձավ:

Որպեսզի ձախողումների վերաբերյալ պատկերն ավելի ամբողջական լինի, հայացք նետենք Կարապետյանի անցած ուղուն միջազգային ասպարեզում: Մարզական միջազգային կարիերան Կարապետյանը սկսել է 2011 թվականին՝ պատանեկան աշխարհի առաջնությանում, տղամարդկանց 62 կգ քաշային կարգում և գրավել է 3-րդ հորիզոնականը: Նույն թվականին մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը՝ նորից գրավելով 3-հորիզոնական, սակայն արդեն 69 քաշային կարգում։ 2012 թվականին հաջորդաբար մասնակցելով նույն մրցումներին՝ տղամարդկանց 77 կգ քաշային կարգում գրավել է 1-ին հորիզոնականը։

2013 թվականին դառնալով չափահաս՝ մասնակցում է մեծահասակների Եվրոպայի և երիտասարդների աշխարհի առաջնություններին, սակայն ոչինչ չի ստացվում. երկու մրցաշարում էլ զրո է ստանում։ Այսինքն՝ մուտք գործելով մեծահասակների ասպարեզ՝ Կարապետյանը երկու կարևոր մրցաշարերում իրար հետևից 0 է ստացել: Մեկ տարի դադարից հետո՝ 2015 թվականին, մասնակցում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, զբաղեցնում 3-րդ հորիզոնականը, այնուհետև մասնակցում է Երիտասարդների աշխարհի առաջնությանը, գրավում է 1-ին պատվավոր հորիզոնականը։ 2015 թվականի վերջին միջազգային մրցումներում՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությանը, գրավել է 4-րդ հորիզոնականը: Սակայն Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել 2016 թվականի գարնանային ստուգումների ժամանակ, և դրանց մեջ կար նաև 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը, որի որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: 2016 թվականին մասնակցում է Եվրոպայի առաջնությանը և դառնում միանձնյա չեմպիոն: Սա Կարապետյանի կարիերայի թերևս միակ տպավորիչ մրցելույթն էր և ոսկե մեդալը մեր երկրի համար:

Կարապետյանն ընդամենը 23 տարեկան է, սակայն արդեն հասցրել էր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Օլիմպիական խաղերում 6 անգամ 0 ստանալ: Կարապետյանի շուրջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան տրագեդիա: Բոլորս հավատում ենք, որ Կարապետյանը լավ ծանրորդ է և այսօր էլ ունի մեծ պոտենցիալ, բայց…

Կարծում ենք՝ այս պահին ուղղակի անհրաժեշտ է, որ այս ծանրորդի ցույց տված արդյունքների վերաբերյալ լսենք մասնագիտական լուրջ գնահատական: Կարծում ենք նաև՝ տաղանդավոր մարզիկի ձախողումների համար պետք է որևէ մեկը պատասխանատվություն կրի և մարզասերներին պարզաբանի տեղի ունեցածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում