Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի ներկայացուցիչներից Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգում 1/16 եզրափակիչում կմրցի Վրաստանից Օթարի Գոգավայի հետ, իսկ 65 կգ քաշային Վազգեն Թադևոսյանը կփորձի գերազանցել Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին:
Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: