Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանն ու Թուրքիան․ Մերոնց հսկայական վերելքը Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: 6-րդ տուրում Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեր ազգային թիմը J ենթախմբում 9 միավորով 3-րդն է և երեք միավորով զիջում է երկրորդ հորիզոնականում գտնվող Ֆինլանդիային: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն անմիջապես իրավունք են ստանալու մասնակցելու եզրափակիչ փուլին: Նշենք որ տարածաշրջանի երկրների կտրվածքով մեր հավաքականն իր ցուցանիշով երկրորդն է և զիջում է միայն Թուրքիային: Վերջինս H խմբում 12 միավորով երկրորդն է և նույնպես շարունակում է պայքարը Եվրո-2020-ի ուղեգրի համար:

Նույնքան միավոր ունեն նաև Ֆրանսիան և Իսլանդիան: Հենց այս երեք հավաքականները H խմբում կվիճարկեն երկու ուղեգրերը: Նախօրեին թուրքերը մոտ էին սենսացիա մատուցելու: Մասնավորապես, հարևան երկրի հավաքականին սեփական հարկի տակ միայն 1:0 հաշվով հաջողվեց հաղթանակի հասնել Անդորրայի նկատմամբ: Ընդ որում հաղթական գնդակը դաշտի տերերը խփեցին միայն 89-րդ րոպեին: Ի տարբերություն Հայաստանի և Թուրքիայի մեր հարևանները՝ ադրբեջանցիներն ու վրացիներն արդեն իսկ կորցրել են հնարավորությունը ենթախբում գոնե երկրորդ հորիզոնականի համար պայքարելու: Վրաստանի հավաքականի D ենթախմբում 5 խաղում վաստակել են ընդամենը 4 միավոր և գտնվում են նախավերջին 4-րդ հորիզոնականում: Այս խմբում առաջատարը Իռլանդիան է, որն ունի 11 միավոր և երկու միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող Դանիային: 5 հավաքականներից բաղկացած ենթախմբերում կայանալու է 8 տուր է անհավանական է թվում, որ վրացիները վերջին երեք հանդիպումներում կկարողանան գոնե մոտենալ առաջատարներին: Սեպտեմբերի 8-ին Վրաստանը սեփական հարկի տակ մրցեց Դանիայի հետ և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի: Հիշեցնենք սակայն, որ Վրաստանը Ազգերի լիգայի խաղարկությունում D դիվիզիոնում նվաճել էր փլեյ-օֆֆի ուղեգիր և պահպանում է  Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու հնարավորությունը: Ազգերի լիգայի խաղարկությունից հետո, սակայն Վրաստանի հավաքականը որակապես զգալի անկում է ապրել:

Եթե անցյալ տարի այս հավաքականը համարվում էր Եվրո-2020-ում խաղալու իրական հավակնորդ, ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Կոսովոյի ազգային հավաքականը վերջին շրջանում շատ ավելի լավ տպավորություն է թողնում, քան՝ Վրաստանը: Շատ ավելի տխուր իրավիճակում է գտնվում մեր մյուս հարևանը՝ Ադրբեջանը: Վերջինս E ենթախմբում 5-րդ տուրից հետո ունի ընդամենը մեկ միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունն էր կրել հյուրընկալվելիս 2:1 հաշվով զիջելով Ուելսին: Երեկ սակայն ադրբեջանցիները վաստակեցին առաջին միավորը Բաքվում 1:1 խաղալով Խորվաթիայի հետ: Հարևան երկրում աշխարհի փոխչեմպիոնից միավոր պոկելը համարել են մեծ նվաճում և շտապում են հայտարարել, որ արդեն ունեն ուժեղ ազգային հավաքական:

Մասնագետները սակայն Խորվաթիայի Բաքվում միավորներ կորցնելը կապում են Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլա Յուրչևիչի գործոնի հետ: Յուրչևիչը խորվաթ է 5 մատի պես գիտի թե ինչպես է Զլատկո Դալիչի գլխավորած Խորվաթիայի ազգային թիմը: Ադրբեջանը Խորվաթիայի հետ հանդիպել էր նաև ընտրական փուլի առաջին տուրում: Զագրեբում հյուրերը առաջ էին անցել հաշվի մեջ և խորվաթներին մեծ դժվարությամբ էր հաջողվել 2:1 հաշվով հաղթանակի հասնել: Այն ժամանակ էլ ադրբեջանցիները շտապում էին հայտարարել, որ ունեն ազգային թիմ, որը մոտ էր աշխարհի փոխչեմպիոնին ծնկի բերելուն:

Եթե օբյեկտիվորեն գնահատենք իրավիճակը ապա պետք է փաստենք, որ տարածաշրջանի երկրների կտրվածքով վերջին շրջանում զգալի աճ գրանցել է թերևս Հայաստանի ազգային հավաքականը: Խոսքը միայն գրանցված արդյունքների մասին չէ: Ցուցադրելով հարձակվողական ֆուտբոլ՝ մենք ըստ էության հավասար պայքար ենք աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի դեմ, համոզիչ խաղով և հաշվով առավելության հասնում աստղային կազմ ունեցող Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ: Նույն Վրաստանի հավաքականը Դանիայի հետ մրցավեճում պաշտպանվում էր ամբողջ թիմով՝ փորձելով պահել 0:0 հաշիվը: Եթե չլիներ Ադրբեջանի դարպասապահի անհավանական խաղը, ապա խորվաթները Բաքվում առնվազն 3 գնդակ կխփեին: Խորվաթիայի գլխավոր մարզիչ Դալիչը հենց Ադրբեջանի հավաքականի դարպասապահին է համարել հանդիպման հերոս՝ նշելով նաև իր ֆուտբոլիստների անփույթ գործողությունները գոլային պահերի ժամանակ:

Ինչևէ արդեն մեկ ամսից Հայաստանի հավաքականը հերթական հանդիպումները կանցկացնի ընտրական փուլում: Հոկտեմբերի 12-ին մերոնք կհյուրընկալվեն Լիխտենշտեյնին, իսկ 3 օր անց Ֆինլանդիային: Հուսանք, որ այս հանդիպումներից հետո էլ մեր հավաքականը կշարունակի պայքարը երկրորդ հորիզոնականի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում