«Լոռի» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտպան Լեւան Մատչարաշվիլու հետ։
22-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիտվայի Բարձրագույն լիգան ներկայացնող Ստումբրասը, որի կազմում մասնակցել է երկրի առաջնության 13 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ։
Մատչարաշվիլին Ստումբրասի կազմում մասնակցել է նաեւ Եվրոպա լիգայի որակավորման փուլի երկու խաղի ու մեկ գոլ հեղինակել։
Մատչարաշվիլին Լոռիում հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։