Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գևորը, ով ապրիլին Ռոբերտ Շտիգլիցին պարտվելուց հետո ռինգ դուրս չէր եկել իր հաջորդ մենամարտը կանցկացնի հուլիսի 15-ին: Այս մասին հաղորդում է Boxingscene-ը:
Խորեն Գևորի մրցակիցը կլինի Մոնտենեգրոյի ներկայացուցիչ 32-ամյա Նիկոլա Սյեկլոցան, ով մինչ այս անցկացրած 20 մարտերում 20 հաղթանակ է տոնել:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը Ռոբերտ Շտիգլիցին պարտվելուց հետո հարձակվել էր ռինգի մրցավարի վրա ու հարվածել նրան, ինչի պատճառով 5 ամսով որակազրկվել էր: