ՈՒԵՖԱ-ն պատժել է Մյունխենի «Բավարիա»-ին «Gay Gunners» գրվածքով պաստառի համար, որը ակումբի երկրպագուները բերել էին մարզադաշտ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Արսենալ»-ի դեմ հանդիպման ժամանակ:
ՉԼ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ պատասխան հանդիպմանը փակված կլինի «Ալյանս Արենա»-ի տրիբունայի այն հատվածը, որտեղ տեղադրված էր վիրավորական պաստառը: Բացի այս ակումբը տուգանվել է նաև 10 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ ապրլի 1-ին մյունխենցիները կհուրընկալվեն «Յունայթեդ»-ին, իսկ ապրիլի 9-ին «կարմիր սատանաներ»-ին կընդունեն սեփական հարկի տակ:








































