Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը նորամուտն է տոնել նոր ակումբի կազմում: Անդոնյան, ով պայմանագիր էր կնքել «Այաչո»-ի հետ` մասնակցել է թիմի ընկերական խաղին, որտեղ ֆրանսիական ակումբը մրցել է «Նիմ»-ի հետ:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Անդոնյանը մասնակցել է խաղի միայն առաջին կեսին:
«Այաչո»-ն հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: