Friday, 19 06 2026
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն

Տապալման արցունքները. Ինչպես բաց թողնել 8 գնդակ և արժանանալ ծափահարությունների

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով պարտությունը կրելով Եվրոպայի առաջնությունում՝ կորցրեց հնարավորությունը փլեյ-օֆում հայտնվելու: Առաջին տուրում Իսպանիային 1:4 հաշվով զիջելուց հետո երեկ մեր ֆուտբոլիստները 0:4 հաշվով պարտվեցին արդեն Իտալիային: Խմբային փուլի վերջին տուրի Պորտուգալիայի հետ հանդիպումը մեզ համար մարզական առումով նշանակություն չի ունենա:

Երեկվա խաղից հետո շատ է խոսվում մեր հավաքականի տապալման մասին: Այո, անկախ նրանից, թե ովքեր են մրցակիցները, և ինչ դասի մրցաշարում ենք խաղում, երկու անընդմեջ խոշոր հաշվով պարտությունը ոչ այլ ինչ է, քան տապալում: Մենք ժամանակից շուտ դուրս ենք մնում պայքարից, ինչը ցավալի է: Միևնույն ժամանակ նշենք, որ նման հաշիվներով պարտությունները մեր երիտասարդական և պատանեկան հավաքականների համար վերջին տարիներին սովորական երևույթ են դարձել: Եվրոպայի առաջնության նախնական փուլերում էլ ավելի խոշոր ու խայտառակ հաշիվներով զիջել ենք կարգով շատ ավելի ցածր հավաքականների: Այսօր էլ ոչ մեկի համար անակնկալ չէին գրանցված արդյունքները, բայց…

Որքան էլ զայրանանք կամ հիասթափվենք, ձախողման մեջ ուղղակի հնարավոր չէ մեղադրել մեր հավաքականի ֆուտբոլիստներին: Իտալիայի հավաքականի հետ խաղից հետո հազարավոր երկրպագուներ ծափահարություններով քաջալերում էին մեր ֆուտբոլիստներին: Նրանցից մի քանիսը չէին կարողանում զսպել արցունքները: Տղաները հավատում էին հաղթանակին, բայց չստացվեց, ինչը բնականաբար հույզեր է առաջացնում: Ինչպես Իսպանիայի հետ խաղում, այնպես էլ երեկ Հայաստանի հավաքականը պայքարեց մինչև վերջ: Մեր ֆուտբոլիստները խաղացին այնքան, որքան ներեցին ուժերը, ինչը արժանի է հարգանքի: Բոլորն են հասկանում, որ հավաքականի տղաները ամենևին էլ մեղավոր չեն տեղի ունեցածի համար:

Հետևանքները շատ ավելի խորն են, և ոտքի կանգնելու համար երկար ժամանակ է հարկավոր: Ունենք այն, ինչ ունենք, և պետք է սթափ նայենք իրավիճակին: Երկրպագուն կարծես սկսել է ըմբռնումով մոտենալ խնդիրներին: Իսկապես ազդեցիկ և ինչ-որ տեղ զարմանալի է, երբ երկու խաղում 8 գնդակ բաց թողած ֆուտբոլիստները խաղադաշտը լքում են ծափահարությունների ներքո:

Ինչևէ, խոսելով հանդիպման 90 րոպեների մասին՝ կարող ենք ասել, որ, այո, Իտալիան մի գլուխ ավելի բարձր էր, բայց այնուամենայնիվ հարկ ենք համարում մասնավորապես երեկվա խաղի հետ կապված մի քանի նկատառում անել: Մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը Հայաստանի հավաքականը անցկացրել էր բազմաթիվ ուսումնամարզական հավաքներ և ընկերական հանդիպումներ: ՀՖՖ-ն ամեն ինչ արել էր, որ մեր հավաքականը հնարավորինս լավ վիճակում ներկայանա մրցաշարին: Կարճ ասած՝ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբն ունեցել է բոլոր հնարավորությունները խաղային մոդել ձևավորելու համար:

Հնարավոր է, որ մեր գիտելիքները թույլ չեն տալիս ողջ ծավալով ընկալել և հասկանալ Հայաստանի հավաքականի խաղը: Բայց որքանով որ հասկանում ենք ֆուտբոլից, կարող ենք արձանագրել հետևյալը. Հայաստանի հավաքականում մարզչական նոտա ուղղակի չտեսանք: Գոյություն ունեն պարզ եղանակներ, ասենք, սեփական կիսադաշտից դուրս գալու: Մրցակցի կիսադաշտ հասնելը մեր ֆուտբոլիստների համար ուղղակի տառապանքի է վերածվում: Նույնիսկ ոչ այնքան որակյալ ֆուտբոլիստներով կարելի էր գոնե մի քանի պարզ սխեմաներ մշակել: Հարձակվելիս մեր ֆուտբոլիստները փորձում էին հաջողության հասնել անհատական գործողություններով՝ չունենալով գրոհը զարգացնելու այլ տարբերակներ: Սա ևս մարզչական բացթողումների հետևանք էր:

«Ուզում եմ ներողություն խնդրել այս խաղի համար: Մեր ֆուտբոլիստների մոտ կա հոգեբանական ճնշում, և թույլ տված սխալից հետո ուշ են վերականգնվում»,-խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Վերջինիս խոսքով՝ Իսպանիայի դեմ խաղում ֆուտբոլիստներն առավել կաշկանդված էին, այս խաղին Իտալիայի դեմ առավել ազատ էին գործողություններում. «Երկրորդ խաղում հավաքականի ֆուտբոլիստների մոտ վստահություն կար: Ֆուտբոլիստներին ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ պետք է ֆուտբոլ խաղալ, անգամ եթե պարտվում ենք: Եթե նրանք ցանկանում են առաջընթաց ունենալ, խաղալ լավ թիմերում, ուրեմն պետք է ֆուտբոլ խաղան՝ թեկուզ 0։3 հաշվով պարտվելով։ Խաղից առաջ հանդերձարանում ասել եմ՝ ֆուտբոլ խաղացեք, արժանի պայքար մղեք, հաշվի պատասխանատուն ես եմ։ Ես ցանկացած պարտություն վերցնում եմ ինձ վրա»:

«Մեր ֆուտբոլիստները խաղում են Առաջին խմբում, ու դեռևս շանս չունեն խաղալու Բարձրագույն խմբում։ «Բանանցի» երեկվա մրցակցին տեսել եք, նրանց հարձակման գծի խաղացողները 18-19 տարեկան տղաներ էին, ու տեսաք, թե ինչ արեցին մեր Բարձրագույն խմբի թիմին։ Դա է մեր խնդիրը։ Երիտասարդ ֆուտբոլիստներին պետք է տալ վստահություն և Բարձրագուն խմբում խաղալու հնարավորություն»,- հավելել է Ոսկանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում