Ամերիկյան «Թեքսաս Ռեյնջերս» բեյսբոլի ակումբի երկրպագուն մահացել է «Օքլենդ Ատլետիկ»-ի հետ խաղի ժամանակ:
Երկրպագուն, փորձելով որսալ բեյսբոլիստներից մեկի տրիբունա նետած գնդակը, կորցրել է հավասարակշռությունը, ընկել է 6 մետր բարձրությամբ տրիբունայից և բազում մարմնական վնասվածքներ ստացել: Տուժածին տարել են Արլինգթոնի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Այս մասին հաղորդում է բեյսբոլի լիգայի պաշտոնական կայքը (MLB):
Մահացողի անունն ու տարիքը չի հրապարակվում, սակայն հաղորդվում է, որ նա հանդիպմանը ներկա է եղել տղայի հետ: