Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Դուխով տղերքի պայքարը. Իսպանիայից կրած պարտության հակառակ կողմը

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին խաղում Հայաստանի հավաքականը խոշոր՝ 1:4 հաշվով զիջեց Իսպանիային: Մեր ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ, բայց…

Անկախ նրանից, թե մրցակիցն ով է և ինչ կարգ ունի, պարտությունը ցավալի է: Երկրպագուները գալով մարզադաշտ՝ ակնկալում են հաղթանակ, և եթե իրենց սիրելի թիմը պարտվում է, հուսահատության ալիք է բարձրանում:

Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը մահվան խմբում է, և պետք է ընդունենք, որ առաջին կամ երկրորդ հորիզոնականը գրավելու հնարավորություն ուղղակի չունենք: Վերջին շրջանում մեծ աշխատանքներ էին տարվել Հայաստանի հավաքականն ուժեղացնելու համար, բայց երեկ համոզվեցինք, որ դեռևս պատրաստ չենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում կռիվ տալու Իսպանիայի մակարդակի հավաքականի հետ: Սա միանգամայն նորմալ է: Տասնամյակների ընթացքում Իսպանիայում ձևավորվել է ֆուտբոլային մոդել, որի մաս են կազմում տարբեր տարիքային հավաքականները: Իսկ մե՞նք…

Անկախությունից հետո մեր մանկապատանեկան ֆուտբոլը շարունակ անկում է ապրել՝ հասնելով անդունդին: Եվ նույնիսկ այս վիճակում մեր հավաքականի տղաները Իսպանիային դիմադրեցին: Մերոնց հաջողվեց հավասարեցնել հաշիվը, և թվում էր, թե հնարավոր կլինի դրական արդյունքի հասնել: Նվիրվածությամբ, ձգտումով, «դուխով» մենք ոչ միայն չզիջեցինք մրցակցին, այլև գերազանցեցինք: Մերոնք հավատում էին, որ հնարավոր է պայքարել աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի դեմ: Երեկվա խաղում որոշիչ եղավ մրցակցի որակական առավելությունը, ասել է թե՝ գլխից բարձր չես ցատկի:

«Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց: Մենք պետք է իրատես լինենք. նրանք դժվարություններ ունեցան, բայց թիմը կարողացավ խաղալ: Հայաստանի հավաքականը բավականին մրցունակ է: Այսպիսի մեկնարկը միշտ էլ լավ է: Մեր մրցակիցը դժվարություններ առաջացրեց, բայց կարողացանք լուծել մեր խնդիրներն ու հաղթել: Սա դժվար խաղ էր: Սա մեզ հնարավորություն կտա հաջորդ խաղերին պատրաստվել ավելի լավ»,- խաղից հետո ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Գորդոն:

Վերջինիս խոսքերը օբյեկտիվորեն նկարագրում են Հայաստանի հավաքականի ներկայիս վիճակը: Չնայած ցավալի պարտությանը՝ պետք է արձանագրենք, որ մեր պատանեկան հավաքականն այնուամենայնիվ քայլ առաջ կատարել է: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա երկու հանդիպումներում մեր ֆուտբոլիստները ավելի հաջող խաղ կցուցադրեն:

«…Մենք պարզապես զիջեցինք: Պլանավորված էր այնպես, որ եզրափակիչ փոխանցումների ժամանակ պետք է այնպես լիներ, որ երկրորդ ֆուտբոլիստը գար օգնության, ինչը պարզապես չստացվեց»,- խաղից հետո նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

Նրա կարծիքով՝ կիսապաշտպանության գծում Հայաստանի հավաքականը լավ չէր գործում և չէր վերահսկում խաղը: «Սա մեր հավաքականի առավելագույնը չէր, թիմը կարող է ավելին անել: Իսպանիայի ընտրանին ամենահզոր թիմերից մեկն է: Տղաներն ամեն ինչ փորձեցին, բայց փորձի պակասն ակնհայտ էր»,- նշել էր մարզիչը:

Այո, Հայաստանի հավաքականի խաղում բացթողումներն ու սխալները բավական շատ էին, բայց կարծում ենք՝ դրանք որոշիչ չէին պարտության մեջ: Ուշադրություն դարձնենք նաև մի կարևոր հանգամանքի. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին անգամ էին խաղում նման մթնոլորտում: Մասնավորապես, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ մեր հավաքականին երկրպագելու էր երեկ մոտ 10 հազար երկրպագու: Մեր հավաքականի դարպասապահ Հարություն Մելքոնյանը երկրպագուներին շնորհակալություն հայտնելու հետ մեկտեղ ներողություն է խնդրել պարտության համար:

«Հանդիպման սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, և բոլորը համոզվեցին, որ Իսպանիայի դեմ էլ կարելի է պայքարել: Բնականաբար դաշտ էինք դուրս եկել միայն հաղթանակի համար, բայց խաղը շատ վատ դասավորվեց մեզ համար։ Եղան սխալներ, որոնցից մրցակիցը օգտվեց և երեք միավոր վաստակեց: Ցավում ենք արդյունքի համար, ներողություն ենք խնդրում երկրպագուներից։ Խնդրում ենք՝ հաջորդ խաղերին էլ ներկա գտնվեն ու աջակցեն մեզ մարզադաշտից: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտում զգում է երկրպագուի աջակցության կարիքը: Շատ լավ էի տրամադրված թե՛ սկզբում, թե՛ մինչև վերջ։ Ինչպես իմ, այնպես էլ ամբողջ թիմի խաղը չստացվեց։ Սա թիմային խաղ է: Կրկին շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար ու ցանկանում, որ հաջորդ երկու խաղերում ևս լինեն մեր կողքին։ Ամեն ինչ կանենք, որ հաջող անցկացնենք մնացած երկու խաղերը»,- նշել է Հայաստանի հավաքականի դարպասապահը:

Ինչևէ, նշենք, որ մեր խմբի մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը խոշոր՝ 3:0 հաշվով առավելության է հասել Իտալիայի նկատմամբ: A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ, ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ («Բանանց» մարզադաշտում):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում