Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այդ մասին տեղեկացնում է Գերմանիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը:
30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը կգործի մինչև 2017թ.: Համաձայնագրի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Ռոբենը «Բավարիա» է տեղափոխվել 2009թ.՝ Մադրիդի «Ռեալ»-ից:








































