Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը հայտնել է, որ անհամբերությամբ է սպասում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` իսպանական երկու գրանդերը հանդիպում են անցկացնելու ազգային առաջնության 29-րդ տուրի շրջանակներում: Ալվեսը նշել է, որ իր համար հետաքրքիր է մրցակցել Քրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի հետ:
«Ես հաճույքով կպայքարեմ լավագույն ֆուտբոլիստների դեմ, ոչ թե հակառակը: Ես մեծ ուշադրություն եմ դարձնում իմ նախապատրաստմանն ու խաղին: Ռոնալդուի ու Բեյլի դեմ պայքարը լրացուցիչ խթան է ինձ համար»,- ասել է Ալվեսը:







































