Հայաստանի անշարժ գույքի շուկան տևական ժամանակ է, ինչ դարձել է երկրի տնտեսական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Գների տատանումները, ներդրումային հոսքերն ու կառուցապատման տեմպերը անմիջականորեն ազդում են հանրային տրամադրությունների վրա: Սակայն մինչ օրս շուկայի մասնակիցների համար բաց էր մնում համապարփակ պատկերը՝ արդյո՞ք շուկայի ներկայիս վարքագիծն ունի օբյեկտիվ հիմքեր, և ինչպե՞ս են տեղական թվերը համադրվում երկրի ընդհանուր տնտեսական վիճակի հետ:
Այս հարցերի պատասխանը տալիս է «ԿՈՄՈ» ընկերության գործարկած անշարժ գույքի վիճակագրության նոր առցանց հարթակը՝ komo.am/stats։ Համակարգը մեկտեղում է վերջին տարիների ընթացքում ՀՀ ողջ տարածքում կատարված անշարժ գույքի բոլոր տեսակի գործարքների իրական վիճակագրությունը:
Շուկայի դինամիկան՝ տնտեսական ցուցանիշների համատեքստում
Հարթակի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այն դուրս է գալիս սովորական վիճակագրության սահմաններից: Օգտատերերին հնարավորություն է տրվում տեսնել անշարժ գույքի շուկայի տվյալների անմիջական առնչությունները մակրոտնտեսական հիմնարար ցուցանիշների՝ ՀՀ ՀՆԱ-ի (GDP) և բնակչության քանակի հետ: Սա թույլ է տալիս իրական պատկերացում կազմել ոլորտի իրական աճի կամ հնարավոր ռիսկերի մասին։
Համակարգում տվյալները հասանելի են ըստ հետևյալ պարամետրերի.
- Աշխարհագրություն.Երևանի բոլոր վարչական շրջաններ, ՀՀ բոլոր մարզեր ու քաղաքներ:
- Գույքի տեսակներ.Բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ, կոմերցիոն և արտադրական տարածքներ, ավտոտնակներ:
- Դինամիկա.Գործարքների քանակի և շարժի փոփոխությունները վերջին տարիների կտրվածքով:
Շուկայի պահանջը. Այս նոր գործիքը հավասարապես կարևոր է թե՛ պրոֆեսիոնալ վերլուծաբանների, ներդրողների ու կառուցապատողների, և թե՛ քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են գույք գնել կամ վաճառել և ունեն շուկայի իրական, այլ ոչ թե արհեստականորեն ուռճացված պատկերը տեսնելու կարիք:
Թափանցիկությունը՝ որպես շահարկումների դեմ միջոց
Անշարժ գույքի շուկայում գներն ու ակտիվությունը ձևավորվում էին ենթադրությունների կամ տարբեր միջնորդների թելադրանքով: komo.am/stats հարթակի հայտնվելը կոտրում է այս կարծրատիպը՝ բերելով թվային թափանցիկության նոր մշակույթ: Պարզ գրաֆիկների միջոցով ցանկացած ոք կարող է տեսնել, թե ինչպես է փոխվում իրավիճակը կոնկրետ համայնքում կամ մարզում և ինչպիսի միտումներ են ձևավորվում տվյալ պահին։
Սա կարևոր քայլ է հայաստանյան շուկայում տվյալների վրա հիմնված (data-driven) որոշումների կայացման և ոլորտի կանխատեսելիության բարձրացման համար:
Անշարժ գույքի շուկայի վիճակագրության համակարգը ստեղծվել է ԿՈՄՈ անշարժ գույքի գործակալության կողմից։









































