Պորոտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշը մարզական կարիերան կշարունակի Ռուսաստանում:
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «Պորտու»-ի, «Չելսի»-ի և «Տոտենհեմ»-ի նախկին մարզիչը համաձայնել է պայմանագիր կնքել Ռուսաստանի փոխչեմպիոնի հետ:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2016թ.: Պորտուգալացին «Զենիթ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կներկայացվի մարտի 20-ին:
Վիլաշ-Բոաշը կփոխարինի Լուչիանո Սպալետիին, ով մարտի 11-ին պաշտոնանկ է արվել:









































