Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրաքում ստեղծել է գաղտնի նոր խմբեր՝ ԱՄՆ-ի զորքեր հյուրընկալող ծոցի երկրների վրա հարձակումներ իրականացնելու նպատակով:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրաքյան աղբյուրները, այս նոր միավորումները գործում են առանց տեղական աշխարհազորայինների ընդհանուր հրամանատարության՝ ուղղակիորեն ենթարկվելով ԻՀՊԿ-ին:
Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ ապրիլի 20-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում այս խմբերն արդեն իրականացրել են առնվազն յոթ դրոնային հարձակում Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի թիրախների ուղղությամբ:
Փորձագետները նշում են, որ Իրանն այս քայլին է դիմել ավանդական խմբավորումների թուլացման և ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին՝ իր ազդեցությունը պահպանելու և ռեսուրսները խնայելու համար:









































